Հայտնի են Լուկաշենկոյի և Պուտինի բանակցությունների թեմաները
Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն Մոսկվայում առաջիկա հանդիպմանը կքննարկեն առևտրատնտեսական հարցերի մի ամբողջ շարք։ Այս մասին ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Gazeta-ն։
Պեսկովն ասել է, որ փորձագետների ու տարբեր գերատեսչությունների մակարդակով շատ արդիական հարցերի շուրջ աշխատանքը չի դադարում: Մասնավորապես, բելառուսական պարտքերը, ինտեգրման ճանապարհային քարտեզը, Բելառուսին մատակարարվող էներգետիկ ռեսուրսների գները, հսկայական թվով ձեռնարկությունների միջոցով համատեղ ինտեգրման և փոխգործակցության ապագան:
Հաջորդ հանդիպումը կքննարկվի նաև Ռուսաստանին Բելառուսի պետական պարտքի վերաֆինանսավորման թեման, հավելել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Մոսկվայում պետք է տեղի ունենա Պուտինի ու Լուկաշենկոյի հանդիպումը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ