Քարդաշյանների ընտանիքի ռեալիթի շոուն փակվում է՝ 14 տարի եթերում լինելուց հետո
«Քարդաշյանների ընտանիքը» ամերիկյան ռեալիթի շոուն փակվում է՝ 14 տարի եթերում լինելուց հետո: Այս մասին Instagram-ի իր էջում գրել է Քիմ Քարդաշյանը:
«Ծանր սրտով, ամբողջ ընտանիքով կայացրեցինք այս դժվար որոշումը՝ հրաժեշտ տալ «Քարդաշյանների ընտանիքին»: ... Այս շոուն մեզ դարձրեց այն, ինչ մենք կանք», - գրել է Քիմ Քարդաշյանը:
Նա նաև հայտնել է, որ վերջին սեզոնը եթեր դուրս կգա 2021 թվականի սկզբին:
14 տարվա ընթացքում թողարկվել է ռեալիթի շոուի 20 եթերաշրջան:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց