ՌԴ փոխարտգործնախարարն Ադրբեջանի դեսպանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացը
Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն և Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն նախօրեին քննարկել են տարածաշրջանային անվտանգության, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Այս մասին, ինչպես գրում է Tass-ը, ասված է ՌԴ ԱԳՆ-ի՝ հանդիպմանը հաջորդած հաղորդագրության մեջ:
«Քննարկվել են երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր, միջազգային հարթակներում փոխգործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությունը, ներառյալ Լեռնային Ղարաբաղի կարգավորման խնդիրները», - ասված է հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան