Տնտեսություն 10:41 09/09/2020 Հայաստան

Արա Գալոյան. ՏԱՑ-ը հուլիսին այս տարվա ամենացածր կետում է

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը հերթական հոդվածում գրում է. 

«Սոցիալ-տնտեսական վիճակի հերթական հաշվետվության հրապարակումը հարկավ անհետևանք կանցնի: Հանրությանն ու մամուլին կրկնությունները հետաքրքիր չեն: Իսկ հունվար-հուլիսի սոցիալ-տնտեսական վիճակը նկարագրող հաշվետվությունը միմիայն առանձին դրվագներով է տարբերվում մեկ ամիս առաջ հրապարակվածից:

Այն, որ մեր իշխանությունների ամենասիրելի մակրոտնտեսական ցուցանիշը անկում է ապրելու, հաշվարկելի էր: Հիմա պարզապես արձանագրենք՝ ՏԱՑ-ը հուլիսին այս տարվա ամենացածր կետում է` 94.3 տոկոս (նախորդ տարվա հուլիսի համեմատ):

Արդյունաբերական արտադրանքի ծավալը տարվա առաջին կեսին բարձր էր` 102 տոկոս (2019-ի հունվար հունիսի համեմատ): Բայց հուլիսի 2.3 տոկոսանոց անկումը արդյունաբերական արտադրանքի ցուցանիշն էլ նվազեցրեց՝ դարձնելով 101.3 տոկոս: Բայց միևնույն է այդ աճ ասածը կրկին հանքահումքային արդյունաբերության, բացահանքերի շահագործման և մետաղական խտանյութերի արտադրության աճի հաշվին է: Դա վկայում են հետևյալ պաշտոնական թվերը` հանքարդյունաբերությունը հունվար-հուլիսին շարունակել է «բարձր» ցուցանիշներ ապահովել` նախորդ տարվա համեմատ աճը 120.9 տոկոս է: Այն ապահովվել է մետաղական հանքաքարի արդյունահանման 121 տոկոսանոց և բացահանքերի շահագործման 118.1 տոկոսանոց աճի հաշվին:

Ոլորտի կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռ ունեցող մշակող արդյունաբերությունը կրճատվել է նախորդ տարվա համեմատ 3.6 տոկոսով: Մշակող արդյունաբերության ոլորտը մեր ՀՆԱ-ում ամենախոշորներից է` մոտ 12.5-13 տոկոսն է կազմում:

Անկում գրանցել է վերջին տասնամյակներում աճ արձանագրող ծխախոտի արտադրությունը: Այն անցած տարվա համեմատ կրճատվել է 21.5 տոկոսով: Սա ամենամեծ անկումը չէ մշակող արդյունաբերության համակարգում: Անկման ամենամեծ ցուցանիշը գրանցել է վերջին երկու տարին «թմբկահարվող» ու անխնա գովազդվող մանածագործությունը: Կրճատումն այստեղ 43.7 տոկոս է: Հետաքրքիր ու վերլուծության արժանի փաստ է խմիչքի արտադրության ծավալների 9 տոկոսանոց կրճատումը: Եթե նաև արձանագրենք սննդամթերքի 1.7 տոկոսանոց անկումը, ապա պիտի մշակող արդյունաբերության ոլորտում շատ երկար փնտրենք, թե որ արտադրությունների հաշվին է ընդհանուր անկումը այդքան «համեստ»` 3.6 տոկոս:

Սակայն այս հարցն ամենևին էլ մեծ առեղծված չէ: Վերջին երկու տարում ամենաարագ տեմպերով աճում է մետաղական խտանյութի արտադրությունը: Պղնձի խտանյութի ոլորտում աճը 109.1 տոկոս է: Ցինկի խտանյութի ցուցանիշն ավելի բարձր է` 131.3 տոկոս: Իսկ մոլիբդենի խտանյութի ցուցանիշի աճը առանց ավելորդ բառերի պետք է նշել` 180 տոկոս: Այս ցուցանիշը «պահպանվում» է երկու ամիս անընդմեջ:

Արդյունաբերության ոլորտի աճի մեջ իր մասնաբաժինն ունի էներգետիկան: Էլեկտրաէներգիայի արտադրությունը, տեղափոխումն ու բաշխումը 102.2 տոկոս է նախորդ տարվա հունվար-հուլիսի համեմատ: Բայց այստեղ էլ էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքի հետ խնդիրներ կան: Այս տարի մենք ավելի թանկ էլեկտրաէներգիա ենք արտադրում:

Մի կողմ թողնենք քամու և արեգակնային էներգիայի խնդիրը, որովհետև այն առայժմ չնչին ծավալ ունի՝ ընդհանուր արտադրանքի 0.5 տոկոսը: Ամենաէժան` հիդրոկայանների արտադրանքը նախորդ տարի 31.9 տոկոս էր, իսկ այս տարի՝ 25.6: ՋԷԿ-երում արտադրված էներգիայի ծավալը համարյա նույնն է մնացել` 53 տոկոսից մի փոքր ավելի: Փոխարենն այս տարի ավելացել է ատոմակայանի մասնաբաժինը` 20.3 տոկոս, նախորդ տարվա 14.5-ի դիմաց:

Իսկ արդյունաբերության մյուս` ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման ու վերամշակման ոլորտում անկումը նույնպես նկատելի մասշտաբի է` 18.8 տոկոս:

Ամենացավոտ հետևությունը, որ կարելի է կատարել, հետևյալն է՝ մեր արտադրության համակարգում էական կառուցվածքային փոփոխություններ չկան: Ճիշտ այնպես, ինչպես տնտեսության մյուս ոլորտներում»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}