Իրանագետ.Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի նյութերից պետք է օգտվել խիստ մասնագիտորեն
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ըստ այս պահի դրությամբ իրանական ԶԼՄ-ներում եղած տեղեկատվության՝ Բաքվում Իրանի նորանշանակ դեսպան Աբբաս Մուսավին Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ արցախյան հակամարտության վերաբերյալ հայտարարել է բառացիորեն հետևյալը՝ «Մենք հավատացած ենք, որ այս հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային նորմերի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»։
Տեղեկացնեմ, որ Իրանը, լինելով բազմազգ պետություն և ունենալով նաև անջատողականության հետ կապված խնդիրներ, չի կարող պաշտոնական մակարդակում հիշատակել ազգերի ինքնորոշման իրավունքի մասին։
Հիշեցնեմ, որ Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի նյութերից պետք է օգտվել խիստ մասնագիտորեն և քննադատական մոտեցմամբ»։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին