Լուկաշենկոն հայտնել է, որ ինքն ու իր ընտանիքը չեն պատրաստվում փախչել Բելառուսից
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է, որ ինքն ու իր ընտանիքը չեն պատրաստվում փախչել որևէ երկիր։ Այս մասին գրում է Gazeta-ն։
«Ես վախկոտ չեմ ու չեմ վախենում: Այսինքն, ես ոչ մի տեղ չեմ փախել, չեմ էլ պատրաստվում փախնել։ Եվ իմ երեխաներն էլ ոչ մի տեղ չեն գնա»,- շեշտել է Լուկաշենկոն։
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվեցին նախագահական ընտրություններ:
Հանրապետությունում տեղամասերի փակումից հետո սկսվել են չարտոնված բողոքի ցույցեր՝ արդյունքների կեղծման դեմ: Բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանությունն ու ներքին զորքերը ցուցարարների դեմ օգտագործում են արցունքաբեր գազ, ձայնային նռնակներ և ռետինե փամփուշտներ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին