Բելառուսի ճգնաժամի պատճառով ԵՄ-ն 50 մարդու դեմ պատժամիջոցներ կկիրառի
Եվրամիությունը պատժամիջոցներ կսահմանի 40-50 մարդու դեմ՝ Բելառուսում տիրող ճգնաժամի պատճառով, հայտարարել է Լեհաստանի փոխարտգործնախարար Պյոտր Վավժիկը։
«Գազետա.ռու»-ն գրում է, որ ԵՄ սև ցուցակում հայնտվելիք մարդկանց շարքում մի քանի տասնյակ մարդ է ներառված։
«Գուցե 40 մարդ ներառված լինի, գուցե՝ 50»,- ասել է Վավժիկը։
Օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվել են նախագահական ընտրություններ: Հանրապետությունում տեղամասերի փակումից հետո սկսվել են զանգվածային բողոքներ՝ արդյունքների կեղծման դեմ:
Ընդդիմության թեկնածուների բոլոր շտաբները հայտարարել են, որ չեն ընդունում ընտրությունների պաշտոնական արդյունքները:
Հարակից հրապարակումներ`
- Կիպրոսն արգելափակում է ԵՄ պատժամիջոցները Բելառուսի դեմ․ ԶԼՄ-ներ
- Ռուսաստանցիների ավելի քան 40 տոկոսը չի ցանկանում միավորվել Բելառուսի հետ
- Լուկաշենկոն զգուշացնում է․ Եթե Բելառուսի ցույցերը հաջողության հասնեն, հաջորդը կլինի Ռուսաստանը