Անդրեյ Ռազինը աշխարհի համար կանխատեսել է սով, ցնցում և մահ
Ռուս հայտնի պրոդյուսեր Անդրեյ Ռազինը կարծում է, որ 2020 թվականի նոյեմբերից աշխարհի քաղաքական կյանքում կսկսվեն գլոբալ փոփոխություններ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նա շեշտել է, որ բոլորը գիտեն իր՝ «ճշմարտությունը գուշակելու» ունակության մասին:
Այսպիսով, Ռազինի խոսքով, այս փոփոխությունները կնշանավորվեն մեծ ցնցումներով, սովով և մարդկային կորուստներով։
«Այս փոփոխությունները բնութագրող ամենակարևոր ասպեկտներից մեկը կլինի Միացյալ Նահանգների և Չինաստանի հարաբերությունը, որն իրականում կմտնի սառը պատերազմի փուլ», - նշել է նա:
Եվրոպական մի շարք երկրների տնտեսություններում հնարավոր են «լճացման գործընթացներ»: Մարդկանց անհավասարությունը, նրա կարծիքով, կավելանա՝ ավելի բարձր հարկերի պատճառով:
Նա նշել է նաև կլիմայի խնդրի կարևորությունը, որն ավելի ու ավելի է անհանգստացնելու մարդկանց:
Միևնույն ժամանակ, Ռազինը չի բացառել տեխնոլոգիական հեղափոխությունը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ