Զինծառայությունից խուսափած քաղաքացիներին առաջարկվում է 5.5 մլն ՀՀ դրամ վճարել և վերադառնալ Հայաստան
«Համաձայն գործող օրենսդրության, կա մեկ ճանապարհ ենթարկվել պատասխանատվության և հայտնվել բանտում»,- ԱԺ ճեպազրույցների սրահում հայտնեց պատգամավոր Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով արտագաղթի պատճառով չծառայած զինապարտ քաղաքացիների հայրենիք վերադառնալու գործընթացների օրենսդրական կարգավորմանը:
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ նախկին մեկ և կես տարիների ընթացքում հարյուրավոր դիմումներ են եղել սփյուռքից, որոնցով առաջարկել են, որ պատգամավորները գնտնեն խնդրի լուծումներ: Հայրապետյանը, նկատելով, որ 2019 թվականից չկա օրենսդրություն, որը կկարգավորի այս խնդիրը, տեղեկացրեց, որ նման իրավիճակից դուրս գալու համար իր գործընկերների հետ մշակել է հարցի երեք լուծում ենթադրող օրենքի նախագիծ:
Հայրապետյանի խոսքով, նախագծով առաջարկվում է, որ այն քաղաքացիները, որնց 27 տարին լրացել է կկարողանան վերադառնալ Հայաստան՝ վճարել երկու տարվա պայմանագրային զինծառայողի աշխատավարձը և հավելավճարները, որը գործող աշխատավարձերով կազմելու 5-5.5 մլն ՀՀ դրամ: Երկրորդ լուծումն այն է, որ եթե նրանք կհամաձայնեն և առողջական վիճակը թույլ կտա և առաջիկա երեք տարիների ընթացքում կանցնեն զինվորական ծառայության, ապա այդ գումարը հետ կստանան:
Պատգամավորի խոսքով, լուծման երրորդ տարբերակն կրկին սփյուռքի համայնքներում նրանց մնալն է, բայց այս դեպքում այն համարվելու է ծանր հանցագործություն, ինչը նշանակում է որ գործող օրենսդրությամբ սահմանված 37 տարին լրանու փոխարեն արդեն միան 47 տարին լրանալուց հետո քրեական գործը կարող է կարճվել:
Մխիթար Հայրապետյանը տեղեկացրեց, որ կառավարության կարծիքը դեռ չունեն, քանի որ նոր են շրջանառել, բայց վստահ չէ, որ այն կլինի դրական:
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Զինծառայությունից խուսափածների վերաբերյալ օրինագիծն այս տեսքով ավելի շատ խնդիրներ կառաջացնի, քան ունեցել ենք
- Չծառայած ՀՀ քաղաքացիները գումար վճարելու դեպքում կազատվեն քրեական հետապնդումից
- Ռոբերտ Քոչարյան. Բանակում չծառայած մարդուն պետք է արգելել պետական պաշտոն զբաղեցնել
- Խոսնակը՝ Փաշինյանի չծառայելու մասին. Հասկանալի չէ, թե ինչի մասին է խոսում Տիգրան Աթանեսյանը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին