«ԶԻԼ»-ն արգելափակվել է
Սեպտեմբերի 14-ին, ժամը 19։56-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Թթու ջուր» կոչվող տարածքից Հառիճ գյուղ տանող ճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
ԱԻ նախարարության հաղորդմամբ, պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Հառիճ գյուղից մոտ 7 կմ հեռավորության վրա գտնվող «Փարոս» հանդամասում: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գևորգ Մ․)․ վերջինս չի շարունակել ընթացքը խափանված լինելու պատճառով:
Փրկարարները 16 ուղևորի փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել են Հառիճ գյուղ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան