Իշխան Զաքարյանը Գառնիում հողատարածքների ձեռքբերման գործով կարգավիճակ չունի. պաշտպան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին պատգամավոր, Վերահսկիչ պալատի նախկին ղեկավար Իշխան Զաքարյանը Գառնու տարածքում հողատարածքների ձեռքբերման գործով կարգավիճակ չունի, հարուցված գործ չկա: Նրան ուղղակի հրավիրել էին բացատրություն վերցնելու: Այս մասին Tert.am-ին տեղեկացրել է նրա պաշտպան Գեղամ Հակոբյանը:
Պաշտպանը նշել է, որ նա հրաժարվել է բացատրություն տալուց՝ օգտվելով իր իրավունքից:
Երեկ ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնել էին, որ տվյալ հողատարածքների ձեռքբերման օրինականությունը ստուգելու նպատակով ԱԱԾ է հրավիրվել Իշխան Զաքարյանը և գործին առնչվող այլ անձինք։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ ԱԱԾ է հրավիրվել նաև Իշխան Զաքարյանի որդին և եղբայրը: