Եղեգնաձորում այրվել է երկհարկանի առանձնատան տանիքը, հարակից շինությունը
Սեպտեմբերի 16-ին, ժամը 04։48-ին Վայոց Ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Եղեգնաձոր քաղաքի Չալաբյան փողոցի տներից մեկի տանիքում։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։50-ին, մարվել՝ 12։02-ին։
«Այրվել է երկհարկանի առանձնատան տանիքը` մոտ 150 քմ, տանիքի ծածկը` մոտ 100 քմ, 1-ին հարկի ծածկը՝ մոտ 60 քմ, գույքը, հարակից օժանդակ շինությունը՝ մոտ 50 քմ և ավտոտնակում գտնվող «ՎԱԶ-2101» մակնիշի անսարք ավտոմեքենան, վնասվել են հարևանությամբ գտնվող տան շքամուտքի դռան և լոգարանի պատուհանի ապակինները և կախովի առաստաղը՝ մոտ 2 քմ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 20 հրշեջ-փրկարար»,- ասված է ԱԻՆ տարածած հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ