ԱՅԼՄԱՄՈՒԼ 09:23 16/09/2020 Հայաստան

«Ժողովուրդ». Ինչու էր Նիկոլայ Բաղդասարյանը հրաժարվել Սամվել Բաբայանի փաստաբանական գործառույթները կատարելուց

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախկին փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը չի հիշում, թե 20 տարի առաջ ինչու էր հրաժարվել իրականացնել Սամվել Բաբայանի պաշտպանությունը: Ինչպես հայտնի է, օգոստոսի 20-ին Արցախի գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում քրեական գործ էր հարուցվել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի փաստաբանից ստացված միջնորդության արդյունքում:

Բանն այն է, որ վերջինս 2000 թվականին ԱՀ այն ժամանակվա նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ իրականացված մահափորձի գործով արդարացման գործընթաց է սկսել:

Հիշեցնենք՝ 2000 թվականին Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով Սամվել Բաբայանը 14 տարվա ազատազրկման էր դատապարտվել, սակայն մոտ 4 տարի անց Բաբայանին ներում շնորհվեց:

Օրեր առաջ Արցախի ԱԺ պատգամավորների հետ հանդիպմանը Սամվել Բաբայանը հայտարարել էր. «2000 թվականին իմ դեմ գործած հանցագործության համար դատախազությունում քննություն է ընթանում. կպարզեն, կճշտեն, կուղարկեն դատարան, պարզ կլինի՝ հետո ինչ է կատարվել, 2000-ին հանցագործները ովքեր էին, տեռորիստներն ովքեր էին, և ինչ է կատարվել: Երբ որ կպարզվի ձեր ասածը, ինքնաբերաբար կվերականգնվեն բոլոր իրավունքները»:

Ուշագրավ է, որ այդ տարիներին տարբեր հրապարակումների համաձայն՝ մարդկանց են ծեծի ենթարկել՝ փորձելով ցուցմունքներ կորզել Սամվել Բաբայանի դեմ, կամ, հակառակը, մարդկանց հեռու պահել Բաբայանի համար ինչ-որ լավ բան անելուց: Եվ, ահա, 2000 թվականի ապրիլին Ստեփանակերտում լուրեր էին տարածվել, թե երկու օր այնտեղ գտնվելուց և Սամվել Բաբայանի հետ մեկուսարանում հանդիպելուց հետո ծեծի է ենթարկվել Երևանից հրավիրված փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Խոսքը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի մասին է:

Եվ քանի որ գործի քննությունը վերաբացվում է, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պատգամավորից հետաքրքրվել՝ 20 տարի առաջ ինչու հրաժարվեց պաշտպանությունից, և արդյոք իսկապես նրան ծեծի էին ենթարկել: Եվ քանի որ գործը վերաբացվել է, ակնհայտ է՝ պետք է ցուցմունք տա նաև Նիկոլայ Բաղդասարյանը և պարզաբանի, թե ինչու է խախտել փաստաբանի էթիկան և օրենքը՝ ճնշման տակ հրաժարվելով վստահորդի պաշտպանությունից։

Նախկին փաստաբանը, այսօր արդեն իշխանական պատգամավորը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց. «Ես չեմ հրաժարվել իր գործը վարելուց, այլ նախաքննության ավարտից հետո ինձ փոխարինել է այլ փաստաբան: 23 տարեկան էի, չեմ հիշում՝ ինչն էր պատճառը, սակայն որոշվեց, որ այլ փաստաբան մասնակցի դատաքննությանը: Այո՛, միջադեպ եղել է, սակայն իմ փոփոխությունը եղել է դրանից ամիսներ հետո: Դա չի ազդել իմ որոշման վրա»:

Այս նույն հարցի վերաբերյալ փորձեցինք ստանալ նաև Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի տեսակետը: Վերջինս մեզ հետ զրույցում հայտարարեց, թե չգիտի՝ ինչու էր Բաղդասարյանը նման քայլի դիմել, ապա հավելեց, թե չի էլ հետաքրքրվել այդ հարցով՝ չցանկանալով այլ հարցերի պատասխանել:

Հետաքրքիր է՝ ի վերջո ինչու էր Նիկոլայ Բաղդասարյանը հրաժարվել փաստաբանական գործառույթները կատարելուց»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:48
Բելառուսը հայտարարել է պետության արևմուտքում լարվածության աճի մասին
Արևմուտքի գործողությունների պատճառով Բելառուսի արևմտյան սահմանին իրավիճակը գնալով սրվում և պայթյունավտանգ է դառնում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:45
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է երեքշաբաթյա...
Աղբյուր` Panorama.am
09:33
Թուրքական դրոշներով հակահայկական ակցիայի մասնակիցները վանկարկում են «Փաշինյան»
Թելեգրամի ալիքներում արագորեն տարածվում է մի տեսանյութ, որտեղ Թուրքիայի, Ադրբեջանի դրոշներ բռնած բազմաթիվ մարդիկ վանկարկում են «Փաշինյան,...
Աղբյուր` Panorama.am
09:21
Ապրիլի 26-ին փոխանակման կետերում դոլարն էժանացել է, եվրոն և ռուբլին՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 26-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.83 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գյումրիում ՔՊ-ի առջև ծառացած հարցերն ու խոչընդոտները լուծելու...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզի Կիրանցի հատվածում Վրաստան տանող ճանապարհը քանի օր է՝ գյուղացիները շարունակում են...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր ՔՊ-ն կհանդիպի ՍԴ դատավորի թեկնածու, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են»
«Հրապարակ» թերթը գրում է. «Շուրջ մեկ շաբաթ ընթացող բողոքի ակցիաները երեկ դուրս եկան Տավուշի սահմաններից ու տարածվեցին ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եթե Հուլիոս Կեսարի՝ «Եկա, տեսա, հաղթեցի» հանրահայտ ասույթի ոճը տեղադրենք մեր օրերի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». ԿԳՄՍ-ում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում լուծարվում է սփյուռքի բաժինը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳՄՍ նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ են նախապատրաստվում։ Ըստ հավաստի...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց փողոցում ապօրինի բերման ենթարկվածներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանրապետության նախագահի աշխատակազմը նախագահին սպասարկող մեքենաների համար ձեռք է բերել 216...
Աղբյուր` Panorama.am
09:01
Դավթաշենում ինքնաբուխ իրազեկման ակցիա իրականացվեց
Դավթաշենում ինքնաբուխ իրազեկման ակցիա իրականացվեց. քաղաքացիները 15 րոպեով փակեցին ճանապարհը «Սա միայն Տավուշի ռազմավարական տարածքների...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի տարբեր մարզերում ծավալված խաղաղ անհնազանդության երեկվա ակցիաներն իշխանական թիմում...
Աղբյուր` Panorama.am
08:55
Ապրիլի 26-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:44
Տավուշցիների պայքարին են միացել հասարակական-քաղաքական, մշակույթի ու արվեստի գործիչներ, հոգևորականներ
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք որ տեղի բնակիչների պայքարին միացել են նաև Կարին Տոնոյանը,...
Աղբյուր` Panorama.am
23:30
7-րդ օրը դերասան Արման Նավասարդյանը միացավ տավուշցիներին
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբության էջիս տեղեկանում ենք, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Արման...
Աղբյուր` Panorama.am
23:15
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել  հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
22:23
Նիկոլ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
21:55
Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Իջևանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, այ խեղկատակնե՛ր. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Ալեն Սիմոնյանի նմաններն հայտարարում են, թե էդ ի՜նչ ներկայացումներով են զբաղվցում․ սա ներկայացում չի, ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:22
ՀՀ-ի և Սերբիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են. «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին...
Աղբյուր` Panorama.am
21:02
Փաշինյանը՝ օրենքով ադրբեջանի քաղաքացի
Երբ նիկոլը գնում էր ընտրությունների, Հայաստանը, ըստ իր հայտարարությունների, տարածքային ամբողջականություն էլ չուներ, «կադաստրի թուղթ»...
Աղբյուր` Panorama.am
20:52
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ
2024 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 02:11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան...
Աղբյուր` Panorama.am
20:39
Եթե սա մեր հողը չի, Ադրբեջանին ա, ո՞նց եք էս կադաստրի վկայականը մեզ տվել․ Տավուշի բնակիչ
«Ադրբեջանն ա մեզ էս վկայականները տվե՞լ,  եթե սա Տավուշի մարզի հողը չի, բա ո՞ւմն է։ Թող գան մենք էս վկայականը տանք իրանց, եթե սա մեր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ռուբեն Վարդանյանի գրասենյակից հայտնում են․ «Միջազգային լայն աջակցության և ճնշման շնորհիվ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ինչո՞ւ է ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել 7 անձի մասին, երբ ՁՊՎ-ում 8 ձերբակալվածներ կային․ Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական...
Աղբյուր` Panorama.am
20:05
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում։ Նշենք, որ այսօր առավոտից սկսվել են բողոքի ակցիաներ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Նոր եմ հիվանդանոցից դուրս գրվել, եկա այստեց, իմացա խնդիր կա․ Գնդապետ Միհրան Մախսուդյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց՝ միանալով բողոքի ակցիա իրականացնողներին։ «Նոր եմ...
Աղբյուր` Panorama.am
19:47
15 զինվորի գլուխը կերավ, ես այդ զինվորներին պահել եմ, գիտեմ, անբնակ վայր բերին մտուցին ու վառեցին․ Ազատ գյուղի բնակիչ
«Ես երեք ամիս կռվել եմ , էս է իմ վիճակը։ Նոր եմ վիրահատվել, 800 հազար դրամ փող եմ տվել, դե թող Նիկոլը կեսը բերի տա ընձի։Ոչ մի բանով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}