Քաղաքական 12:06 16/09/2020 Հայաստան

Ռոբերտ Քոչարյան. Մենք ոնց որ մասնագետի նկատմամբ հարգանք չունենք

«Հայաստանն ահաբեկիչների երկիր չի, սանկցիաների տակ չի գտնվում: Հայաստանն ի վիճակի է օրինական ճանապարհով, պայմանագրերով զենք գնել և միշտ այդպես ենք գնել»,- տնտեսական թեմաներ լուսաբանող լրագրողների և տնտեսագետների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը օրեր առաջ հանդիպել էր  նրանց հետ, այժմ հրապարակվել է նոր դրվագներ տնտեսական թեմաներով քննարկումից:

Հարց- Մեզ երկու տարի առաջ խոսացել էին, որ ավելի գիտելիքահենք, տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն կունենանք: Արդյո՞ք հնարավոր է ՀՀ-ում տնտեսությունը գիտելիքահենք, տեխնոլոգիաների վրա  հիմնաված դարձնել, որո՞նք են գործոնները, որոնք կօգնեն դրան: Արդյո՞ք ունենք տնտեսական հեղափոխությունը, որը փաստացի հենց տնտեսական կառուցվածքի փոփոխություն է նշանակում:

Ռ.Քոչարյան-Մեզ մոտ շարժը հակառակ ուղղությամբ է: Այն, ինչը քննադատվում էր և խոստանում էին, որ պետք է սա փոխենք, հակառակը, տնտեսության կառուցվածքը ավելի շատ է դեֆորմացվում:

Հանքագործությունն էլ է պետք զարգացնել: Այն կարծիքին եմ, որ պետք է, ուղղակի երևի պետք է ավելի խիստ բնապահպանական պայմաններով դա անել: Տվյալ դեպքում միջազգային գներն այնքանով են բարենպաստ, որ տնտեսվարողը կարող է ներդրումներ անել ավելի խստացված  բնապահպանական նորմատիվներում տեղավորվելու համար, բայց տնտեսության կառուցվածքը չի փոխվում:

Մենք կարող ենք ունենալ գիտելիքահենք տնտեսություն, բայց դա պետք է սկսվի կրթությունից: Եթե մտածում ենք, որ առանց կրթական համակարգի էական փոփոխությանը մենք… Ինչի՞ հաշվին պետք է ունենանք: Չկա այդ հենքը:  Մենք սովետի ժամանակ ունեցել ենք շատ հզոր պոլիտեխնիկ ինստիտուտ և եթե փորձենք վերադառնալ այդ ժամանակներին, այն ֆակուլտետներն էին հզոր, այն ճյուղերը, որտեղ մենք ունեինք լուրջ հզորություններ: Մենք չենք կարող ինժեներական  ոլորտը զարգացնել, եթե չկա այն ոլորտը, որտեղ պետք է այդ մասնագետները սովորեն, նոր լիցք հաղորդեն: Բայց պետք է ամեն ինչ սկսվի կրթությունից:
Բայց մտածել, թե ամբողջ երկիրը IT ոլորտի երկիր է դառնալու, դա էլ չի լինելու: Պետք է զարգացնել, պետք է ընդհանրապես կառավարությունը, երկիրը թվայնացնել: Այդ ուղղությամբ ընդհանրապես խոսակցություն չկա: Պետք է ամբողջ կառավարման համակագը թվայանացնել:  Հիմա անում են, թե չեն անում, կասկածում եմ:

Մենք չենք կարող լուրջ զարգացումներ ունենալ տնտեսական ոլորտում, եթե ասում ենք, որ ամեն մի ներդրողի պետք է կցենք ԱԱԾ-ի մի աշխատող: Եղել է այդպիսի հայտարարություն կառավարության նիստի ժամանակ: ԱԱԾ-ի աշխատողը վերջին մարդն է, որին ներդրողը կցանկանար Հայաստանում տեսնել: Սա մտածելակերպի մասին է խոսում, որ ուղղակի չեն պատկերացնում գործարարի հոգեբանությունը: Կարող ես պայմաններ ստեղծել, ինչ որ ոլորտների համար  որոշ արտոնություններ  նախանշել, բայց եթե ընդհանուր  ներդրումային միջավայրդ լինի ԱԱԾ-ից մարդ կցելով, ոչ մի բան չի ստացվելու: Այստեղ պետք է էական մտածելակերպի փոփոխություն:

Երբ հայտարարեցինք IT-ին գերակա ոլորտ  է Հայաստանի համար, ուղղակի նպատակաուղղված փորձում էինք ընկերությունների հետ աշխատել: Այն ժամանակ «Սինոփսիսին» բերեցինք և այսօր ամենից առաջատար ընկերությունն է: Այն ժամանակ բերեցինք, պայմաններ, շենք  տվեցինք, ինկուբատոր ստեղծեցինք այդ ոլորտի համար: Հայտարարությունը չպետք է ուղղակի լինի սոսկ հայտարարություն: Հայտարարության հետևից  պետք է գան կոնկրետ քայլեր, թե ինչ պետք է անել:

Սա այն ոլորտներից է, որտեղ և անելիքները կան, որը ոնց որ նաև հռչակված է որպես գերակա ոլորտ: Հիմա երբ որ հռչակում են գերակա ոլորտ, դրանից մի քանի ամիս հետո լուծարում նախարարությունը, ինձ մոտ հարց է առաջանում՝ կառավարման տեսանկյունից որևէ մեկը մտածո՞ւմ է, որ սա աբսուրդի ժանրից է: Եթե մի ճյուղ հռչակում ես գերակա ոլորտ, թիմ ես ձևավորում, որն այդ գերակա խնդիրները  պետք է կյանքի կոչի, համակարգի, առաջ տանի: Հիմա ո՞վ է ճանաչում գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուին Հայաստանում: Ես չգիտեմ ով է:

Հիմա մի հատ զուգահեռ բերեմ՝ ով է ճանաչում Հայաստանի գլխավոր էպիդեմիոլոգին: Ունե՞նք այդպիսի, թե չունենք:

Իմ տպավորությամբ այս պայքարի ամենից ակտիվ, երևացող և որոշումներ կայացնող  դեմքը պետք է լիներ Հայաստանի գլխավոր համաճարակաբանը: Մենք տեսնում ենք ինֆեկցիոնիստների: Ինֆոկցիոնիստը այն բժիշկն է, որը բուժում է հիվանդին: Բայց պետք է ամեն ինչ անենք, որ այդ հիվանդը չլինի, որ գնա, ընկնի ինֆեկցիոնիստի ձեռքը հիվանդանոցում: Բոլոր երկրներում, որոնք հաջողված պայքար են մղել Կովիդի դեմ, համաճարակաբանները ամենից կարևոր դեմքերն են: Նույնիսկ շատ տեղերում իշխանությունը խումբ էր ձևավորում, որոնց բոլոր առաջարկները ոչ թե քննարկում էին, այլ ուղղակի կատարում էին, որովհետև սա մասնագիտություն է: Տարբերությունը էապես մեծ է: Երբ որ դա ոչ թե հայտարարում են մեզ հենց համաճարակաբանները, այլ երբ ամեն օր երկրի ղեկավարը, առողջապահության նախարարը  ասում է, թե դիմակ ոնց կրեն, ձեռքերը ոնց լվանան, ուղղակի աբսուրդի ժանրից է: Դրա համար ունենք այսպիսի արդյունքներ:

Նույնը գյուղատնտեսության ոլորտում: Մենք ոնց որ մասնագետի նկատմամբ հարգանք չունենք: Ոնց որ մարդիկ ունեն դիպլոմներ, բայց չունեն պրոֆեսիոնալ մտածելակերպ:

ՀՀ երկրորդ նախագահը նաև ասել է. «Հայաստանն ահաբեկիչների երկիր չի, սանկցիաների տակ չի գտնվում: Հայաստանն ի վիճակի է օրինական ճանապարհով, պայմանագրերով զենք գնել և միշտ այդպես ենք գնել:

Գիտե՞ք երբ են շրջանցում օրինական ճանապարհները, երբ զենք առնող սուբյեկտը ինչ-որ սանկցիաների տակ է: Կամ, օրինակ, եթե որևէ երկիր ցանկանա զենք ծախել Թայվանին, փորձելու է միջնորդ ընտրելով զենքը վաճառել, որ Չինաստանի հետ խնդիրներ չունենա: Տվյալ դեպքում մենք ունենք պայմանագիր Ռուսաստանի հետ: Երբ խոսում են օֆշորային ճանապարհներով զենք գնելու մասին, միանգամից մտածում ես շատ լուրջ կոռուպցիոն գործարքի մասին: Այլ կարծիք այստեղ չի կարող լինել:

Եթե չեմ սխալվում, նաև ՊՆ-ն ուներ, միգուցե հիմա ունի արտաբյուջետային հաշիվ: Ուրեմն պետք է ասեն՝ սա է արտաբյուջետային հաշիվը և այս գումարները նստել են այդ հաշվին: Ես գիտեմ, որ ինչ-որ ժամանակ եղել է նաև այդպիսի հաշիվ, որը ևս օգտագործվել է որոշ նպտակների համար: Բայց այդ հաշիվը ևս եղել է ֆինանսների նախարարության վերահսկողության տակ: Հիմա դա էլ չի ասվում:

Եվս այնքան ժամանակ, մինչև մեզ ցույց չտան, թե ոնց է ծախսվել այդ գումարը, բոլորս իրավունք ունենք համարել, որ այդ գումարը նպատակին չի ծախսվել: Այդ գումարը մի տեղից պետք է դուրս գա: Չի կարող չերևալ»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}