Ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած». Auroranews
Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհով երթևեկող վարորդները խուճապի են մատնվել: Տեսանյութում երևում է, թե վարորդներն ինչպես են անակնկալի գալով փոխում ճանապարհի երթևեկելի գիծը:
«Երևան-Արտաշատ ճանապարհով գնում էինք, երբ նկատեցինք, թե ոնց է ուղղաթիռը գրեթե ճանապարհին կպած թռչում: Բնականաբար վախեցանք ու խուճապի մատնվեցինք»,- ասել է ահազանգած քաղաքացին:
Auroranews-ը ճշտելու համար, թե ուղղաթիռն արդյո՞ ք պատկանում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին` կապ հաստատեց կոմիտեի Թռիչքային վարչության պետ Արամ Եղոյանի հետ: Նրանք այս րոպեներին ուսումնասիրում են տեսանյութը:
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը լրատվամիջոցին ասել է. «Վարժանքներ են ընթանում»:
Տեսանյութը՝ սկզբնաղբյուր կայքում: