Քաղաքական 09:26 18/09/2020 Աշխարհում

Լուկաշենկոն փակում է սահմանները, COVID-19-ը դառնում է սեզոնային․ միջազգային լրահոսի ուշագրավ հատվածները

COVID-19 

ԱՀԿ. Եվրոպայում COVID-19 շաբաթական վարակի թվերն այժմ ավելի բարձր են, քան մարտի սկզբինԵվրոպայում շաբաթական COVID-19-ի վարակն այժմ ավելի բարձր են, քան մայրցամաքում կորոնավիրուսի առաջին գագաթնակետին, նախազգուշացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):

«Մենք ունենք շատ լուրջ իրավիճակ, որը զարգանում է մեր առջև», - ասել է ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն դոկտոր Հանս Կլուգեն:

Շաբաթական դեպքերը ներկայումս գերազանցում են այն դեպքերի քանակը, երբ մարտին Եվրոպայում համաճարակն առաջին անգամ հասավ իր գագաթնակետին:
Անցյալ շաբաթ տարածաշրջանի շաբաթական հաշվարկը գերազանցեց 300,000 դեպքը, մինչդեռ գարնան վերջին (մարտի 30-ին) այն կազմում էր 264 675: 

COVID-19- ը կարող է դառնալ սեզոնային հիվանդություն․ Կորոնավիրուսը կարողացել է հարմարվել մարդկանց և, հետևաբար, կարող է դառնալ սեզոնային վարակ: Այս մասին հայտնել է Ռոսպոտրեբնադզորը։

Նշվում է, որ աշխարհում մահացության անկում է գրանցվել COVID-19-ից` 7,2%-ից 3,2%: Համաշխարհային մասշտաբով մահացության նվազումը կարող է արտացոլել ոչ միայն բուժման մեթոդների առաջընթացը, այլև վիրուսային հատկությունների հավանական թուլացումը։ 

Կորոնավիրուսի մուտացիա․ Այսօր աշխարհում կա կորոնավիրուսի մի քանի հազար մուտացիաներ, հայտարարել է Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունը: Միևնույն ժամանակ, 22 մուտացիա արձանագրվել է և կայուն փոխանցվում է։

Հարկ է նշել, որ այս մուտացիաները տեղի են ունեցել 2020 թ.-ի հունվար-մարտ ամիսներին, և դրանից հետո վիրուսի գենոմում լայն տարածում գտած ոչ մի մուտացիա չի հայտնաբերվել։ 

«Մետաքսի առողջության ճանապարհ»․ Չինաստանը Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Մոնղոլիայի հետ միասին  «Մետաքսի առողջության ճանապարհ» և առողջապահական համայնք կկառուցի, այս մասին ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յին: Որոշումը կայացվել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որի նպատակն է խորացնել վիրուսի դեմ պայքարը, հակահամաճարակային համագործակցությունը։

Քաղաքական

Լուկաշենկոն փակում է սահմանները Լիտվայի ու Լեհաստանի հետ․ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Լիտվայի ու Լեհաստանի հետ սահմանները փակելու և Ուկրաինայի հետ սահմանին վերահսկողությունն ուժեղացման մասին:

«Մենք ստիպված ենք զորքերը դուրս բերել փողոցներից, զենքի տակ դնել բանակի կեսը և փակել պետական սահմանը Արևմուտքից՝ Լիտվայի և Լեհաստանի հետ», - ասել է Բելառուսի նախագահը:
Բացի այդ, Լուկաշենկան կոչով դիմել է երեք երկրների ժողովուրդներին՝ «կանգնեցնել իրենց քաղաքական գործիչներին և կանխել թեժ պատերազմի սանձազերծումը»:  

ԱՄՆ-ն պատրաստ է ամեն ինչի՝ «Հյուսիսային հոսք-2-ը» դադարեցնելու համար․ Ամերիկյան կառավարությունը պատրաստ է անել հնարավորը՝ «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունը դադարեցնելու համար, RT- ին տված հարցազրույցում ասել է Եվրոպական խորհրդարանում գերմանացի պատգամավոր Մաքսիմիլիան Կրախը:
Ավելի վաղ Եվրախորհրդարանի պատգամավորները բանաձև էին ընդունել Նավալնիի հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Մասնավորապես, նրանք պահանջում են «անկախ միջազգային հետաքննություն», ուժեղացնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ և դադարեցնել «Հյուսիսային հոսք 2»-ը: 

ԱՄՆ ընտրություններ․ Նոյեմբերի 3-ի նախագահական ընտրություններին ամերիկացիներից շատերը կմասնակցեն հեռակա եղանակով։ Եթե ԱՄՆ-ի քաղաքացին չունի ընտրություններին մասնակցելու կարողություն, կամ ընտրատեղամաս ներկայանալու ցանկություն, նա ունի ընտրություններին հեռակա մասնակցելու իրավունք ու դրա համար` երեք հնարավորություն: Կարող է ընտրատեղամաս ուղարկել իր վստահված անձին, կարող է քվեարկել առցանց կամ փոստային եղանակով: 

Ադրբեջան-Իրան սահմանին կրակոցներ․ կա մեկ զոհ․ Ադրբեջանական կողմի հաղորդմամբ սահմանապահները նկատել են երկու սահմանախախտների, որոնք կանգնելու հրամանին չեն ենթարկվել։ Սահմանապահները կրակել են, որի հետևանքով մեկը սպանվել է։   


Տեխնոլոգիա

Չինական 5G սմարթֆոններ․ Օգոստոսին Ֆինլանդիայում սմարթֆոների վաճառքի ցուցակը գլխավորել է չինական  Oneplus Nord 5G սմարթֆոնը։ Oneplus Nord 5G-ը դարձել է ամենաշատ գնված հեռախոսը  Ֆինլանդիայի բջջային ցանցի երեք օպերատորներից երկուսում։ 

Հասարակություն

77 տարեկանում մահացել է «Ֆորեսթ Գամփ» գրքի հեղինակ Ուինսթոն Գրումը․ «Ֆորեսթ Գամփ» գիրքը լույս է տեսել 1986 թվականին: Պատմությունը պատմվում է մտավոր հետամնաց մի երիտասարդի անունից, որը խոսում է իր կյանքի մասին: Աշխատանքը  հանրաճանաչ դարձավ ամբողջ աշխարհում համանուն կինոնկարի շնորհիվ, որն արժանացավ վեց Օսկարի: 

Հեռավար աշխատանք․Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը խորհուրդ է տվել հնարավորության դեպքում պահպանել աշխատանքի հեռավոր ռեժիմը:

«Ես խորհուրդ կտայի, որ ձեռնարկությունների բոլոր ղեկավարները, անկախ կազմակերպության ձևից, հնարավորության դեպքում, և եթե դա լուրջ վնաս չի հասցնում կազմակերպության աշխատանքին, շարունակեն կազմակերպել հեռավար աշխատանք», - ասել է Սոբյանինը։

Որքան մարդիկ շատ տնից աշխատեն, այդքան շփման շրջանակը փոքր կլինի ու կորոնավիրուսի վարակն էլ՝ քիչ։
 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}