Հունաստանում հզոր ցիկլոնը երկու մարդու կյանք է խլել
Հունաստանի տարածքով միջերկրածովյան հզոր ցիկլոնի անցման արդյունքում երկու մարդ է մահացել, երեք հոգի անհայտ կորել է, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Ըստ աղբյուրի, մահացել են երկու անձինք, որոնք նախկինում անհետ կորած էին համարվում: Նրանցից մեկը 63-ամյա անասնաբույծ էր, որի դին հայտնաբերվել է Կարդիցա քաղաքի դաշտերում, մյուսը՝ տարեց մի կին, որը խեղդվել է ջրածածկված տան մեջ: Փրկարարներն այժմ որոնում են 40-ամյա մի կնոջ, որը մեքենայով մնացել է Մուզակի քաղաքում գտնվող Պամիսոս գետի ջրի հզոր հոսքում։
Թեև մեքենան հայտնաբերվել է, բայց կինը այնտեղ չի եղել: Կարդիցայի փոխնախագահ Կոստաս Նուսիոսը ասել է, որ տարածքում կան ևս երկու անհայտ կորած անձինք։ Նրանցից մեկը 35 տարեկան տղամարդ է։
Միջերկրածովյան ցիկլոնը հսկայական տեղումներ է առաջացրել Հունական կղզիներում՝ Իոնյան ծովում, ինչպես նաև Կենտրոնական Հունաստանում: Բազմաթիվ շրջաններում ճանապարհները հեղեղվել են, ծառեր են հատվել, խափանվել է էլեկտրամատակարարումը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ