Գեղարքունիքի մարզում մանկապարտեզներ կկառուցվեն. մարզպետ
Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի թիվ 1 միջնակարգ դպրոցում նախակրթարան է բացվել։
«Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի նախակրթարանի հիմնման ընդհանուր բյուջեն կազմել է 11 միլիոն 949 հազար դրամ, որից 4 միլիոն 820 հազար դրամը կազմել է Վերին Գետաշենի համայնքապետարանի համաֆինանսավորումը: Մնացած գումարը ներդրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ԾԻԳ-ի կողմից: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2020 թվականի հունիսից եւ ավարտվել օգոստոս ամսվա ընթացքում:
Նախակրթարան են հաճախում նախադպրոցական տարիքի 25 երեխա: Արդեն երրորդ տարին է՝ Գեղարքունիքի մարզում նախակրթարաններ են բացվում, այս տարի դրանց թիվը 5-ն է: Դրանք գործելու են Վարդենիսում, Երանոսում, Լուսակունքում, Վերին Գետաշենում և Գավառում: Նման ծրագրերի իրականացմամբ մենք կարողանում ենք նաև մանկապարտեզների հետ կապված խնդրները որոշակիորեն լուծել և տարիքային այդ խմբի երեխաներին ուղորդել դեպի նախակրթարաններ:
Մարզում այս տարի ևս 12 մանկապարտեզ է կառուցվում,և բնական աճի հետ զուգընթաց մենք փորձում ենք մեր համայնքներում արագ կարգավորել մանկապարտեզների և նախակրթարանների վիճակը, որպեսզի մեր մարզում ոչ մի երեխա դուրս չմնա նախադպրոցական կրթությունից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ