Քաղաքական 09:36 21/09/2020 Հայաստան

Սեյրան Օհանյան. Այլևս ակնհայտ է` Հայաստանի և Արցախի դեմ բոլոր սցենարները գրվում և մշակվում են Թուրքիայի ռազմաքաղաքական էլիտայի կողմից

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն անկախության 29-րդ տարեդարձի առթիվ ֆեյսբուքյան իր էջում հրապարակած խոհերում գրում է.

«Հայաստանի և Արցախի անկախության պատմությունները փոխկապակցված են և անքակտելի, իսկ անկախության պայքարում մեզանից յուրաքանչյուրն իր ուրույն ներդրումն ունի։

Աշխարհաքաղաքական նոր, բարդ իրավիճակը ցույց է տալիս, որ Արցախյան հիմնախնդրի շուրջ փակուղային իրավիճակում հակամարտելու են ոչ թե  Արցախն ու Ադրբեջանը, այլ Ադրբեջանի փոխարեն պայքարի հեգեմոնիան իր ձեռքն է վերցնելու հայ ժողովրդին բնաջնջելու անզուսպ ցանկություն ունեցող Թուրքիան։ Այլևս ակնհայտ է, որ  Հայաստանի և Արցախի դեմ բոլոր սցենարները գրվում և մշակվում են  Թուրքիայի ռազմաքաղաքական էլիտայի կողմից։

Այդ ամենն ավելի պարզ դարձավ հուլիսին՝ տավուշյան դիրքային բախման ժամանակ, երբ  Թուրքիայի ռազմաքաղաքական իշխանությունը հանդես եկավ ագրեսիվ և կոշտ հայտարարություններով, իսկ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում հայ տնտեսվարողների դեմ հրահրված «ծիրանային» ծիծաղելի, բայց վտանգավոր պայքարը ղեկավարում էին Թուրքիայի հատուկ ծառայություններին ինտեգրված, Ռուսաստանում ապրող և գործող ադրբեջանցի քրեական հեղինակություններ։

․․․Հիշողություններս ինձ տարան 30 տարի հետ, երբ Ստեփանակերտի խաղաղ ցույցերին հակադրվեցին Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի  ջարդերը, և նույն տիպի քրեական հեղինակությունների միջոցով կազմակերպեցին խաղաղ և ստեղծագործ կյանքով ապրող հայ ազգի ներկայացուցիչների խոշտանգումներն ու սպանությունները։

Մեր ժողովուրդը, ապրելով խորհրդային միության տարածքում, եղբայրաբար ու սիրով վերաբերվելով բոլոր ժողովուրդներին, պարզապես այլընտրանք չուներ, քան ինքնապաշտպանությունը, որովհետև Թուրքիայի ազդեցության տակ հայտնված Ադրբեջանը փորձում էր արյան մեջ խեղդել հայանպաստ որևէ ցանկություն, որևէ որոշում։ Խորհրդային միության տոտալ փլուզումից, հարկադրված պատերազմից, շրջափակումից հետո Հայաստանը դարձավ Արցախի անկախությունը նվաճած ժողովրդի պաշտպանն ու հովանավորը։

Արցախյան պատերազմից հետո մեր անկախության, պետականության կերտման տարիները ներքաղաքական կյանքում լի են եղել ցնցումներով, բախումներով․ ավելի շատ չենք հասկացել, քան հասկացել ենք միմյանց, ավելի շատ չհանդուրժող, քան հանդուրժող ենք եղել միմյանց կարծիքների, դիրքորոշումների նկատմամբ, բայց ունեցել ենք մեկ լույս, մեկ առանցք, որի շուրջ համախմբվել ենք՝ Հայկական բանակը։

Մեր որդիների արյան, մեր մայրերի արցունքի, մեր ժողովրդի տառապանքի շաղախից ծնված այդ սուրբ կառույցը հեռո՛ւ պահենք ներքաղաքական ինտրիգներից ու խաղերից։

Ինձ համար անընդունելի են եղել, կան և լինելու բանակի վերաբերյալ քաղաքական նպատակահարմարության տեսանկյունից տարաբնույթ  շահարկումները, որոնք կարող են խարխլել այդ կայացած, բայց շատ զգայուն կառույցի հիմքերը։ Հայկական բանակի արմատներում, նրա կայացման, զարգացման ճանապարհին կանգնած են հիրավի հերոսական կերտվածքով մարդիկ։

Եկեք զե՛րծ մնանք ծայրահեղական բոլոր հայտարարություններից և առաջին հերթին բանակի, նրա կայացման գործում մեծ վաստակ ունեցող, մեր երկրի նախագահների, ռազմական գործիչների հանդեպ անընդունելի, անհիմն մեղադրանքներից,  դատողություններից և գնահատականներից։

Այսօր հայ ժողովրդի անկախության պատմությունը կերտած սերունդը իրավունք չունի ներքաղաքական գործընթացները վերածելու բակային ցածր մակարդակի հայհոյախոսության, կռիվների և ծեծկռտուքների։

Անկախության 29-րդ տարեդարձին կոչ եմ անում համախմբման և զսպվածության, հարգանքի, քաղաքական ողջախոհության և տարածաշրջանային լուրջ վերլուծությունների արդյունքում ծնված հետևությունների, որոնք կամրացնեն մեր ժողովրդի պաշտպանական իմունիտետը՝ գալիք մարտահրավերներին դիմակայելու նպատակով։

Փա՛ռք ու պատիվ փյունիկի պես մոխիրներից վեր հառնած մեր ժողովրդին և նրա փառահեղ, հաղթանակած բանակին»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}