Դոսյե FinCEN. Ինչպես են ռուս օլիգարխները շրջանցել ԱՄՆ պատժամիջոցները
Հարյուրավոր լրագրողներ ուսումնասիրել են գաղտնի փաստաթղթերի հսկայական զանգված, որից հետևում է, որ խոշոր բանկերն օգնել են կեղտոտ փողեր տեղափոխել ամբողջ աշխարհով: Խոսքը գնում FinCEN-ի՝ ԱՄՆ ֆինանսների նախարարության կազմում ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի հատուկ ստորաբաժանման ֆայլերի մասին։
FinCEN-ի փաստաթղթերը ստացել են Buzzfeed-ի լրագրողները, որոնք այնուհետև դրանք հանձնել են Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումին (ICIJ), որը միավորում է 88 երկրների 108 լրատվական կազմակերպությունների ներկայացուցիչների։ Այս մասին գրում է BBC-ն, որը ևս անդամ է։
Նշվում է, որ փաստաթղթերը ցույց են տալիս, թե ինչպես են ռուս օլիգարխներն օգտագործում արևմտյան բանկերը՝ շրջանցելու իրենց դեմ ԱՄՆ և ԵՄ պատժամիջոցները: Մասնավորապես, Վլադիմիր Պուտինի ամենամոտ ընկերներից մեկը՝ Արկադի Ռոտենբերգը, իբր, կարող էր օգտագործել Լոնդոնի Barclays Bank-ը փողեր լվանալու և ԱՄՆ-ի և ԵՄ իշխանությունների կողմից իր նկատմամբ կիրառված պատժամիջոցներից խուսափելու համար:
Փաստաթղթերից հետևում է նաև, որ Լյուբով Չերնուխինայի ամուսինը, որը Բրիտանիայի իշխող պահպանողական կուսակցությանը 1,7 միլիոն ֆունտ ստեռլինգ (2,2 միլիոն դոլար) է նվիրել, 2016-ին 8 միլիոն դոլարի դրամական փոխանցում է ստացել: Սկզբնապես միջոցները եկել են Քերիմովից, որը Կրեմլին մոտ գտնվելու համար ԱՄՆ պատժամիջոցների տակ հայտնված գործարար է։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ