Չորս զինվորականների գեներալ-մայորի կոչում է շնորհվել
Անկախության տոնի կապակցությամբ ՀՀ նախագահի հրամանագրերով գեներալ-մայոր կոչում է տրվել չորս զինվորականի։ Եվս մեկ զինվորական ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում։
ՀՀ նախագահի պաշտոնական էջում հրապարակված հրամանագրերի համաձայն, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, գեներալ-մայոր Կամո Գրիգորի Քոչունցին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
Գեներալ-մայորի կոչումներ են ստացել ՀՀ զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ, գնդապետ Ռոմիկ Պողոսի Մարգարյանը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ, գնդապետ Ալբերտ Ռազմիկի Բաղդասարյանը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչ, գնդապետ Մհեր Արմոյի Շիրինյանը, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ, գնդապետ Արմեն Իվանի Լալայանը։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ