Քաղաքական 11:12 22/09/2020 Հայաստան

Հայաստանի անվտանգության «դոսյեն»

«Այլընտրանքային նախագծեր խումբ»-ն իր հոդվածում գրում է.

«Ռուսական «Դոսյե» կենտրոնի հրապարակած նյութը Հայաստանում մեծ ակտիվություն առաջացրեց։ Քաղաքական և փորձագիտական շրջանակներից հետո դրան արձագանքեց նաև ԱԱԾ պետը. « ... Այդ հոդվածն ինքնին ամբողջությամբ իրենից ենթանդրում է որպես հանցագործության մասին հաղորդում և ԱԱԾ-ն որպես իրավապահ մարմին բանականաբար քրեաիրավական գնահատական է տալու այդ հոդվածում զետեղված ցանկացած փաստի»։


Հայաստանի խոցելի լրջությունը

Կարծում ենք՝ սա լավ առիթ է հասկանալու այս և այլ դոսյեների ազդեցությունը և դրանց կարևորությունը։
Ռուսական կոչվող «Դոսյե» կենտրոնը Միխայիլ Խոդորկովսկու նախագծերից մեկն է։ Խոդորկովսկին այն դեմքերից է, որը ոչ միայն թշնամի է ռուսական պաշտոնական շրջանակների  համար, այլև միանշանակ չի ընկալվում նաև ռուսական լիբերալ շրջանակներում։ Հիշեցնենք, որ նա վաղուց  ապրում է արևմուտքում։ «Դոսյե» կենտրոնի առաջնային խնդիրների  մեջ գրված է «Կրեմլի հանցավոր խմբավորման պարագլուխների և նրանց մերձավորների մասին լրագրողական հետաքննությունները տեղափոխել դատաիրավական հարթություն»։ Ակամայից ստացվում է այնպես, որ այդ փոխանցողներից մեկն էլ ՀՀ ԱԱԾ պետն է։
Խոսքը վերաբերում է այն Ռուսաստանին, որը մեր անվտանգության կարևորագույն գործոններից է, և որի հետ մենք գտնվում ենք նույն անվտանգության համակարգում։
Ռուսաստանի և Արևմուտքի միջև զարգացող սառը դիրքային պատերազմի պայմաններում շրջանառության նետված նման նյութերը  կարող են իրենց ետևում ունենալ տարբեր նպատակներ։ Այդ նպատակներից կարող է լինել Հայաստանում հակառուսական տրամադրությունների ակտիվացումը, մասնավորապես՝ ԱԱԾ-ի և ռուսական հատուկ ծառայությունների միջև անվստահության սերմանմամբ հարաբերությունների վատթարացումը։

Այս առումով պետք է լինել շատ զգույշ, և դա հատկապես վերաբերում է իշխանություններին։Պետք է լինել շատ զգույշ՝ տարածաշրջանում թուրքական ակտիվության կտրուկ բարձրացման ֆոնին։
Հայաստանն  իր սահմանափակ նյութական, տեխնոլոգիական և մարդկային ռեսուրսներով չի կարող ապահովել հատուկ ծառայությունների գծով իր համար կենսական անհրաժեշտություն ունեցող ինֆորմացիոն հոսքերի ողջ ծավալը։ Այդպիսի վիճակում են գտնվում մեր տիպի բոլոր պետությունները։ Եվ լուծումը մեկն է՝ գտնվել այլ հզոր համակարգերի հետ փոխշահավետ աշխատանքային համագործակացության տիրույթում։ Այս առումով պետք է հստակ հասկանալ, որ  Հայաստանի և ՌԴ հատուկ ծառայությունների միջև խզվածությունը սպասարկում է թուրքական շահը և ուղիղ հարված է մեր ազգային անվտանգությանը։ Գուցե՞ հենց այդ նպատակով էր «Դոսյե»-ի նյութը։


Դոսյեն, Վիկիլիքսը և մյուս  արտահոսքերը

ԱԱԾ տնօրենի խոսքին զուգահեռ, գրեթե միաժամանակ վարչապետ Փաշինյանը մեգանպատակներից 2-րդը ներկայացնելիս խոսում էր տեղեկատվական անվտանգության մասին։ Եվ կոնկրետ օրինակով ցույց տալիս, որ ինչ-որ տեղից  կարող է կեղծ լուրը առաջացնել երկրի ներսում խնդիրներ։ Անշուշտ դա այդպես է, և նման բազմաթիվ օրինակներ կան։
Բայց ԱԱԾ տնօրենի և վարչապետի պատկերացումները արտահոսքերի և տեղեկատվական անվտանգության թեմայի շուրջ կարծես թե տարբերվում են։
Ամենանայն հավանականությամբ կարիք չկար, որ «Դոսյե»-ի հրապարակմանը անդրադառնար ԱԱԾ-ը տնօրենը։  Նա, նախ կարևորում է բավական վիճելի աղբյուրի հրապարակումը, և երկրորդ՝ այդ դեպքում հարց է ծագում, թե ինչո՞ւ չի արձագանքում նա մյուս արտահոսքերին, այլ աղբյուրների տեղեկատվությանը, ասենք՝ նույն Վիկիլիքսի։
ԱԱԾ տնօրենը իր խոսքում ճիշտ ձևակերպեց «Դոսյե»-ի նյութը՝ անվանելով այն հոդված։ Դա իսկապես այդպես է. եթե Վիկիլիքսը ամերիկյան դիվանագետների փաստացի, չոր նամակագրություն է, ապա «Դոսյեում» տեղ գտածը՝ սովորական հոդված։ Սա իսկապես մեծ տարբերություն է, որովետև հոդվածը սուբյեկտիվության զգալի ռեսուրս ունի։
Առաջին ծագող տրամաբանական հարցը. եթե ԱԱԾ-ն «Դոսյեն» դիտարկում է որպես «հանցագործության մասին հաղորդում», ապա ինչո՞ւ նույնը չի ասվում Վիկիլիքսի մասին։ Միայն մարտի 1-ի թեմայով Վիկիլիքսում կան փաստեր, որոնք ամբողջությամբ կարող են փոխել այսօր ընթացող գործի ընթացքը, ուղղակի հերքել ՀՔԾ-ի սահմանադրական կարգի տապալման վարկածը։ Ինչո՞ւ է ՀՔԾ պետը Վիկիլիքսից վերցնում իրեն հարմար դրվագը, որն, ի դեպ, հերքվում է հետո, և չի նկատում բազմաթիվ այլ էջեր, որոնք հրապարակվել են մամուլում։
Մի կողմ թողնենք Վիկիլիքսը. մամուլում տարբեր ժամանակներում հրապարակումներ են եղել տարբեր օտարերկրյա աղբյուրներից այս կամ այդ գործչի՝ այս կամ այն ազդեցության տակ գտնվելու մասին, և նրանք այսօր հանդիսանում են իշխանության մաս կամ մերձիշխանական դեմք։ Այդ հրապարակումները պետք է անտեսվե՞ն։ Արդյո՞ք միայն ռուսական ծառայությունների հետ համագործակցելն է Հայաստանում հարցեր առաջացնում, մյուս բոլոր երկրների ծառայությունների հետ սերտ և երբեմն անգամ անթաքույց համագործակցությունը նորմա՞լ է։ Այս հարցը լրագրողները հարմար առիթի դեպքում կարող են տալ ԱԱԾ տնօրենին։


Հայաստանի անվտանգության այլ գործոններ

Վերջերս սփյուռքի հանձնակատարի գրասենյակը հայտարարեց «Ի գործ» ծրագրի մասին, համաձայն որի՝ սփյուռքի մոտ 100 մասնագետ կհրավիրվի աշխատելու ՀՀ պետական կառավարման համակարգում։ Հաշվարկվա՞ծ են արդյոք այս գաղափարի ռիսկերը ազգային անվտանգության տեսակետից։ Աշխարհի տարբեր պետություններից, տարբեր անվտանգության համակարգերում գտնվող,  տարածաշրջանում տարբեր շահեր ունեցող պետություններից շատ մեծ թվով անձինք միանգամից ներառվում են ՀՀ պետական համակարգ։ Պոպուլիզմը լայվի ժամանակ այլ բան է, իսկ պոպուլիզմը պետական կառավարման մեջ՝ լրիվ այլ որակի ռիսկ։ Կասեք՝ մեր հայրենակիցնե՞րն են. դա կլինի բացարձակ անլրջություն։ Ի՞նչ կապ ունի։ Դա կնշանակի՝ ընդհանրապես չպատկերացնել ռիսկերը։
Մեր պետության համար, որի ժողովրդի 60-70 տոկոսը հայրենիքից դուրս է ապրում, սփյուռքի հետ աշխատանքը ամենակարևոր ոլորտներից է՝ ազգային անվտանգությանը հավասար ուղղություն։ Եվ Հայաստանը պետք է ունենա օրենքով սահմանված նորմ՝ սփյուռքի հետ աշխատանքները պետք է համակարգի ՀՀ-ում մշտապես ապրած, միայն ՀՀ քաղաքացին։ Մենք վստա՞հ ենք , որ Գլենդելի նախկին քաղաքապետը, որին այսօր վստահվել է այդ կարևորագույն ուղղությունը, զերծ է տարբեր ստվերային պարտավորություններից։  Նույնը վերաբերում է այսօրվա որոշ այլ բարձրաստիճան պաշտոնյաների։
Երբ վարչապետ Փաշինյանը կարևորում է տեղեկատվական անվտանգության խնդիրը, նա միանշանակ ճիշտ է։ Եթե նա անկեղծ է, ապա պետք է ստեղծվեն լուրջ համակարգեր՝ այդ հիբրիդային պատերազմում մեր երկրի դիրքերը ամրացնելու համար։ Բայց նա պետք է կարողանա ապացուցել, որ ինքն անկեղծ է։

Տեղեկատվական անվտանգությունը վերաբերում է նաև տեղեկատվության ներքին շրջանառությանը։ Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, պետական միջոցներով՝ Հ1-ով, «Ազատություն»-ով, հայտնի ՊՈԱԿ-ով, մերձիշխանական ֆեյքերով, ուղղակի նշանակում է բացել պետության սահմանները թշնամիների առաջ։ Հայաստանի իշխանության համար Մարգարիտա Սիմոնյանի RT-ն և «Ազատությունը» նույն հարթության մեջ պետք է լինեն։ Բայց սա պետք է կարողանալ գիտակցել։

Հայաստանի 29-ամյա պատմության ընթացքում քիչ չեն դրսից կազմակերպված տեղեկատվական դիվերսիաները, որոնք լուրջ ազդեցություն են ունեցել հայաստանյան ներքին քաղաքական կյանքում և երկրում տրամադրությունների ստեղծման հարցում։ Քի վեսթի բանակցությունների և Մեղրին ծախելու վարկածը  Հայաստանին հարվածելու և թշնամու կոնկրետ հաշվարկված շահերին ծառայող թեմա էր։ Եվ Հայաստանին այն, իհարկե, վնաս տվեց։ Ադրբեջանին պետք էր իր կողմից տապալած ամերիկյան միջնորդությունը արժեզրկել, դուրս գալ ամերիկյան միջնորդությունը տապալած լինելու բեռից։ Եվ նա սկսեց տեղեկատվական արշավ։
«Մեղրիի» թեման, ամենայն հավանականությամբ, կազմակերպվել է դրսից, և ներսում արդեն ոչ ոք չէր մտածում, որ այն տիրաժավորելով՝ սպասարկում էր կոնկրետ ոչ բարեկամ պետության շահ։ Ի վնաս՝ քո սեփական շահի։ Հայաստանում ուղղակի ներքաղաքական շահը կարևորվեց պետական շահից։ Հիմա  հետադարձ հայացքով նայեք, թե ո՞ր հայաստանյան շրջանակները և լրատվամիջոցներն են տարիներով լծված եղել այդ գործին։ Տեղեկատվական անվտանգությունը հենց սա է։

Հենց այսօր, մեր օրերում տեղեկատվական պատերազմով հայ հասարակությանը համոզում են, թե ապրիլյան պատերազմում մենք պարտվել ենք։ Հայաստանի շահի տեսակետից կա՞ արդյոք, մեկ բանական բացատրություն, թե ինչու է այդպես արվում, իհարկե՝ ոչ։ Այստեղ լրիվ այլ պետության և ուժերի շահն  է։

Տեղեկատվական պատերազմում մենք Ալիևին տվել ենք ֆանստաստիկ առավելություն և նա հիմա ձևակերպում է պաշտոնական Բաքվի թարմացված մոտեցումերը՝ «ես ու հայրս 25 տարի բանակցել ենք գող ու թալանչի նախագահների հետ, ու դա ես չեն ասում, դա ասում է Հայաստանի այսօրվա իշխանությունը։ Եվ այդ գողերն ու թալանչիներն են, որ հետ չեն տվել մեր հողերը, խաբել են միջազգային հանրությանը։ Եվ հետևաբար մեր տեսակետները այսօր միջազգային հանրության համար հասկանալի են, և մեր ասածը արդար է... Մենք ապրիլին ջախջախիչ  հաղթել ենք, դա ես չեմ ասում, դա ասում են Հայաստանի այսօրվա պաշտոնյաները»։ 

Հայաստան և մեծ շահեր

Վերադառնալով «Դոսյե»ի թեմային՝ այո, պետք է ընդունել, որ Հայաստանը և տարածաշրջանը միշտ գտնվելու են այլ պետությունների հատուկ ծառայությունների ուշադրության տակ։ Այդպիսին է ժամանակակից աշխարհը։ Եվ միշտ լինելու է ցանկություն՝ ի վնաս Հայաստանի շահի, Հայաստանում լուծել խնդիրներ։ Հայաստանի սոլիդ իշխանության խնդիրն է՝ միշտ, սա գիտակցելով, երբեք թույլ չտալ Հայաստանի շահի ստորադասում։ Պետք է լինեն կարմիր գծեր, որոնք երբեք չի կարելի անցնել կամ անցնելը հնարավոր չի լինի։ Կա նաև շատ նուրբ բալանսի խնդիր։

Եթե ԱԱԾ-ն քրեաիրավական խնդիր է տեսնում, որ «Դոսյեում» նշված տարբեր անձինք կարող են գտնված  լինել ռուսական ազդեցության  տակ, ապա նույնը պետք է արվի արևմտյան ազդեցության գործակալների հանդեպ։ Եթե որոշ անձինք ռուսական կողմից ստացել են ինչ-որ դրամաշնորհներ, ապա նույն խնդիրները պետք է տեսնի, որ գործող իշխանության մեջ մեծ թվով նախարարներ և պատգամավորներ ստացել դրամաշնորհներ հայտնի արևմտյան  ֆոնդերից։

Մեր կարծիքով՝ դրամաշնորհները չեն ռիսկերը։  Խնդիրը պետության ինստիտուցիոնալ իմունիտետի մեջ է, որը պետք է ձևավորի մեխանիզմներ, որ Հայաստանի պետական շահը որևէ պարագայում չվտանգվի։ Այս խնդիրը շատ երկար ժամանակ լինելու է ակտուալ։ Իսկ որպես մասնավոր օրինակ՝ ԱԱԾ-ն պետք է հաշվարկի և պարզի, թե Խոդորկովսկու հիմնարկը՝ «Դոսյեն», ինչո՞ւ հենց այսօր հրապարակեց նյութը և ի՞նչ խնդիրներ են ուզում լուծել դրանով՝ այլոք։ Վաղը կարող են այլ երկրներում հայտնվել այլ կազմակերպություններ, որոնք հայկական շուկա կուղարկեն այլ տեղեկատվական հոսքեր՝ այլ շահերով, այլ նպատակներով։ Պետության ինստիտուտները պետք է ունենան զգալի լրջություն՝ զերծ պահելու համար հասարակությանը հեշտ մանիպուլյացիաների ռիսկից։ Արդյո՞ք արվում է այս ամենը։ Թե՞ տրվում ենք պահի գայթակղությանը՝ չմտածելով երկարաժամկետ ռիսկերի մասին։ Թե՞, գուցե, դա անում ենք ամենևին էլ ոչ պատահաբար»։


 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ըստ ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյայի՝ այսօր փակվող Ակնայի մոնիթորինգի կենտրոնում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Մի խումբ կենդանի հա ասում ա «հանձնվեք, հանձնվեք, որ մենք պադավատներ ու թիկնապահներ ունենանք. Անժելա Էլիբեգովա
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել. Քաղաքագետ
«Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում...
Աղբյուր` Panorama.am
11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am
11:55
Շարունակվում են անհնազանդության ակցիաները
Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ադրբեջանին տարածքների...
Աղբյուր` Panorama.am
11:38
Փարիզում գողացել են Rafale կործանիչ արտադրող ընկերության գաղտնի տվյալներով պայուսակը
Rafale կործանիչներ արտադրող ֆրանսիական Dassault Aviation ավիաշինական ընկերության աշխատակցից գողացել են համակարգիչ, որը պարունակում է ազգային...
Աղբյուր` Panorama.am
11:23
Վահե Հովհաննիսյան. Ինչ շարժում է սկսվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր  Վահե Հովհաննիսյանը գրում է. «Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին
«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է քարտեզային տեսանյութ՝ «ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում»
Աղբյուր` Panorama.am
11:06
Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել իրենցից մեկի դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
10:54
ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյանի և Բայրամովի հնարավոր հանդիպման մասին
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևանը կտեղեկացնի, երբ դրա շուրջ...
Աղբյուր` Panorama.am
10:37
Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում. Աբրահամյան
«Գոնե վերևի էշելոններում ՀՀ-ին սպասվող աղետը ընկալում են, սակայն այս դեպքում իշխանության պահպանման թեման նրանց համար կյանքի ու մահի հարց է և դա երկարաձգելու համար զոհաբերվում է Հայաստան պետությունը»։
Աղբյուր` Panorama.am
10:26
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Կոնվերս Բանկը մասնակցելու է ապրիլի 27-28-ը կայանալիք Career City Fest-ին՝ ներկայացնելով Բանկի HR բրենդը և թափուր հաստիքները: Բանկից...
Աղբյուր` Panorama.am
10:12
Պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան:   
Աղբյուր` Panorama.am
10:04
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանքից ազատելու միջնորդությունն այսօր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Դադոյանը չբավարարեց։...
Աղբյուր` Panorama.am
09:54
ԵԱ. Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը (92 կգ) հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ կուբացի Ալֆոնսո Լորեն Բերտոյին և դուրս եկել Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
09:53
Աննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում. «No comment»
Համացանցում հրապարակվել են գաղտնի հրապարակված կադրեր Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանից, երբ վերջինը գնացքով մեկնում է Գյումրի։ Տեսանյութում...
Աղբյուր` Panorama.am
09:48
Բելառուսը հայտարարել է պետության արևմուտքում լարվածության աճի մասին
Արևմուտքի գործողությունների պատճառով Բելառուսի արևմտյան սահմանին իրավիճակը գնալով սրվում և պայթյունավտանգ է դառնում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:45
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է երեքշաբաթյա...
Աղբյուր` Panorama.am
09:33
Թուրքական դրոշներով հակահայկական ակցիայի մասնակիցները վանկարկում են «Փաշինյան»
Թելեգրամի ալիքներում արագորեն տարածվում է մի տեսանյութ, որտեղ Թուրքիայի, Ադրբեջանի դրոշներ բռնած բազմաթիվ մարդիկ վանկարկում են «Փաշինյան,...
Աղբյուր` Panorama.am
09:21
Ապրիլի 26-ին փոխանակման կետերում դոլարն էժանացել է, եվրոն և ռուբլին՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 26-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.83 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գյումրիում ՔՊ-ի առջև ծառացած հարցերն ու խոչընդոտները լուծելու...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզի Կիրանցի հատվածում Վրաստան տանող ճանապարհը քանի օր է՝ գյուղացիները շարունակում են...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր ՔՊ-ն կհանդիպի ՍԴ դատավորի թեկնածու, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են»
«Հրապարակ» թերթը գրում է. «Շուրջ մեկ շաբաթ ընթացող բողոքի ակցիաները երեկ դուրս եկան Տավուշի սահմաններից ու տարածվեցին ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եթե Հուլիոս Կեսարի՝ «Եկա, տեսա, հաղթեցի» հանրահայտ ասույթի ոճը տեղադրենք մեր օրերի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». ԿԳՄՍ-ում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում լուծարվում է սփյուռքի բաժինը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳՄՍ նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ են նախապատրաստվում։ Ըստ հավաստի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}