Քաղաքական 09:31 24/09/2020 Հայաստան

ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի զեկույցն անդրադարձել է Հայաստանում լրատվական դաշտի սահմանափակումներին

ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի իրավաբանական թիմը հրապարակել է զեկույց՝ անդրադառնալով շուրջ երկու տասնյակ երկրների, այդ թվում Հայաստանի լրատվական դաշտի սահմանափակումներին COVID-19 համավարակի ընթացքում։ 

Հասարակությանը խուճապից պաշտպանելու և մարդկանց ճիշտ տվյալներ տրամադրելու համար աշխարհում երկրների մի մասն ընդունեց նոր օրենքներ կամ օրենքի լրացումներ՝ կեղծ տեղեկատվության տարածումը կանխելու համար: Այլ երկրներում էլ իշխանությունները ապավինեցին հին օրենսդրությանը՝ ուժեղացնելով դրա կիրառելիությունը, փաստում է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի իրավաբանական թիմի պատրաստած «Ազատ արտահայտվելու իրավունքի ազատությունը COVID-19 համավարակի ընթաքում» զեկույցը:

«Ամերիկայի Ձայնին» տված հարցազրույցում Կոնգրեսի գրադարանի իրավաբանական թիմի ներկայացուցիչ Փիթեր Ռուդիկը պնդում է ՝ հետազոտությունը հիմնվել է իրենց տրամադրության տակ եղած իրավական հավաքածուների վրա, որոնք ամենամեծն են աշխարհում: Նա կարևորում է այս զեկույցի հրապարակումը, որը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել, թե ինչպես են տարբեր երկրներ արձագանքել արտակարգ իրավիճակին:

Գրեթե բոլոր երկրներում իշխանությունների ձեռնարկած լրատվական դաշտի վերահսկողությունն ուժեղացնող միջոցառումները քննադատության ենթարկվեցին հանրության ու լրատվամիջոցների կողմից: Քննադատույունը հաճախ ուղեկցվում էր բողոքի ակցիաներով և ցույցերով: Ըստ Փիթեր Ռուդիկի՝ երկրների մեծ մասում բողոքներն ու քննադատությունը ոչինչ չփոխեցին, սակայն մի քանիսում սահմանափակումները կարճ ժամանակ անց վերացվեցին: Օրինակ, Հոնդուրասում լրատվական դաշտի սահմանափակումները պահպանվեցին մի քանի օր: Ըստ Ռուդիկի, նմանատիպ զարգացումներ գրանցվեցին նաև Հայաստանում:

«Հայաստանը լավ օրինակ է, այստեղ արտակարգ դրության հայտարարումից մեկ ամիս անց, որի ընթացքում լրատվամիջողները պարտադրված էին հենվել միայն պաշտոնական լրահոսի վրա, մոնիտիրինգի արդյունքում կառավարությունն արձանագրեց լրատվամիջոցների պատասխանատու գործունեություն և հաջորդ ամիս երկարացրեց արտակարգ դրությունն առանց լրատվական դաշտի սահմանափակումների» ,- նշում է Ռուդիկը:

Հայաստանին վերաբերող հատվածում զեկույցն անդրադարձել է նաև կառավարության նախաձեռնությանը «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, որոնք թույլ կտան կառավարությանը զերծ մնալ բնապահպանական տեղեկատվության հրապարակումից, եթե այն բացասական ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա: Զեկույցն արձանագրում է, որ ընդունման դեպքում այս փոփոխությունները թույլ կտան իշխանություններին անարձագանք թողնել լրագրողների և քաղաքացիական հասարակության բնապահպանական ոլորտին առնչվող հարցումները:

Ըստ զեկույցի, որոշ երկրներում համաճարակի հետ կապված սահմանափակումները և կեղծ լուրերի դեմ պայքարը համընկան այլ իրավական ակտերի ընդունման հետ, որոնք ավելի են բարդացնում լրագրողների աշխատանքը: Այս առումով մատնանշվում է Հայաստանի աուդիո ու վիդեո հեռարձակման մասին նոր օրենքը: Զեկույցն ընդգծում է, որ այն սահմանափակում է օտարերկրյա հեռարձակողների մուտքը հայկական լրատվական դաշտ՝ հետագա հեռարձագումը պայմանավորելով միջազգային պայմանագրերով:

«Հայաստանում աուդիո ու վիդեո հեռարձագման մասին օրենքը դիտարկվում է հակասական՝ հատկապես կապված օտարերկրյա հեռարձակողների լրատվական դաշտ մուտք գործելու սահմանափակումների հետ»,- շեշտում է Ռուդիկը:

Այս ամենի հետ մեկտեղ, սակայն, Փիթեր Ռուդիկի խոսքերով Հայաստանը միակ երկիրը չէ, որ ընդունել է լրատվական դաշտը սահմանափակող օրենքներ: ՀՀ իշխանությունների օրենսդրական փոփոխություններն այս ուղղությամբ լիովին արտացոլում են և համապատասխանում տարածաշրջանում առկա միտմանը՝ համավարակի դեմ պայքարի կոնտեքստում:

Բացի Հայաստանից, զեկույցն առանձին անդրադարձել է հետխորհրդային գրեթե բոլոր երկրներին, բացառությամբ Վրաստանին, Թուրքմենստանին ու մերձբալթյան երկրներին: Ադրբեջանի մասով զեկույցն ընդգծել է, որ իշխանությունների ընդունած մամուլի սահմանափակման մասին երեք օրենքները մտահոգություն են առաջացրել ԵԱՀԿ դիտորդների մոտ, իսկ միջազգային մի շարք կառույցներ հայտարարել են, որ իշխանություններն այն օգտագործում են ընդդիմախոսներին ճնշելու համար: Բացի այդ, ըստ զեկույցի, Ռուսաստանի քրեական և քաղաքացիական օրենսդրության մեջ և տեղեկատվության մասին օրենքում ընդունված փոփոխությունները ֆինանսական տույժեր ու ազատազրկման ժամկետներ են սահմանել կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություն տարածողների համար։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}