Հասարակություն 13:21 26/09/2020 Հայաստան

ԱԱԾ-ն փոխանակ զբաղվի այս փաստով, զբաղված է քաղաքական ձերբակալություններով. Մադաթյան

Հոգեբան Միհրդատ Մադաթյանը ֆեյսբուքում գրառում է արել «Անտարակույս, Նիկոլ Փաշինյանից՝ Հաքքին.ազ-ի հայտնած հայադավ գործողությունները սպասելի են» վերնագրով։ 

Նա գրել է. 

Ամեն ինչ նորմալ կլիներ և հաքքին.ազ-ի տված ինֆորմացիան այսքան ուշադրության արժանի չէր լինի, եթե հենց իրենք՝ Նիկոլ Փաշինյանն ու Արսեն Խառատյանը չհաստատեին դա։ Իրական խնդիրը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝

1. Արսեն Խառատյանը չհերքեց հաքքին.ազ-ի տված ինֆորմացիան ասելով՝ «ՀՀ վարչապետի խորհրդական աշխատելու կարճ ժամանակահատվածում ես որևէ ադրբեջանցի պաշտոնյայի հետ որեւէ հարց չեմ քննարկել», նուրբ շրջանցելով այն փաստը, որ հաքքին.ազ-ը գրել էր, որ այդ ազգադավ հանդիպումներն եղել են նրա աշխատանքից ազատվելուց հետո... այսինքն՝ ոչ միայն ստեց, այլև ժողովրդին, մեղմ ասած, «ավանակի տեղ դրեց»։

2. Նիկոլ Փաշինյանը ավելի ազնիվ գտնվեց։ Նա ոչ միայն չհերքեց, այլև հաստատեց հաքքին.ազ-ի տված ինֆորմացիան, կառավարությունում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասելով՝ «Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա: Այնպես որ խորհուրդ եմ տալիս վերադառանալ կառուցողական դաշտ, չգնալ տրորված ճանապարհով», որով հաստատեց, որ ինֆորմացիան հավաստի է, սակայն կոնֆիդենցիալ։

3. ՄԱԿ-ի 75-ամյակին նվիրված «բարձր մակարդակի առցանց նիստում» Ալիևի արած ռազմատենչ ճառին Նիկոլ Փաշինյանը նույն ՄԱԿ-ի «առցանց ամբիոնից» հերթական ոչինչ չասող հայտարարություն արեց՝ ինքնորոշման իրավունքի ոչ թե ճանաչման, այլ ընդամենը «չմերժելու» կարևորության մասի՝ «Ինքնորոշման իրավունքի մերժումը կարող է միմիայն հանգեցնել բռնաճնշման և նոր բռնությունների: Դա խորապես կհակասեր Միավորված ազգերի կազմակերպության հիմնարար արժեքներին և միջազգային աշխարհակարգի պատմական էվոլյուցիային», և խաղաղություն մուրաց՝ «ՄԱԿ-ի համակարգի համար մեկ այլ հիմնարար արժեք է միջազգային հարաբերություններում սպառնալիքի կամ ուժի կիրառման արգելումը, որը գլոբալ խաղաղության և անվտանգության պահպանման հենասյունն է և կայուն զարգացման գլխավոր նախապայմանը», «Այսօր, ինչպես և 75 տարի առաջ, ՄԱԿ-ի հիմնական խնդիրն է ապահովել խաղաղություն և խթանել համերաշխությունն ու համագործակցությունը հանուն կայուն զարգացման նպատակների»... Մի խոսքով բացահայտ ու հստակ, «ՊԱՏՎԱԽՆԴԻՐ ՀԱՅԻ» պատասխան թուրքին կրկին չեղավ։

Ընդհանրացնելով այս ամենը, կարելի է ամրագրել հետևյալ անհերքելի փաստերը՝
1. հաքքին.ազ-ի տված ինֆորմացիան համապատասխանում է իրականությանը և Արսեն Խառատյանի հանդիպումները տեղի են ունեցել այն էլ՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգով։ Հենց դա է պատճառը, որ Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարություն է անում՝ Փաշինյանը չի արձագանքում, բայց ինչ որ մի «ադրբեջանական հայկական ժամանակ» հանդիսացող հաքքին.ազ-ին պատասխանում է:

2. Նիկոլ Փաշինյանը կարող է կոնֆիդենցիալ ինֆորմացիայով պայթեցնել, կազմաքանդել Ադրբեջանը, բայց անհասկանալի պատճառներով դա չի անում։ Այստեղ դժվարությամբ կարելի է մտածել, որ դա գալիս է Փաշինյանի բարությունից։ Միգուցե նա վախենում է, որ ադրբեջանցիների կոնֆիդենցիալ ինֆորմացիայի նոր խմբաքանակը իրեն կկազմաքանդի...

3. Եվ ամենակարևորը՝ հանրության արձագանքներից հստակ կարելի է արձանագրել, որ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԼԻԱՐԺԵՔՈՐԵՆ ՀԱՄՈԶՎԱԾ ԵՆ, ՈՐ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՑ, ՀԱՔՔԻՆ.ԱԶ-Ի ՀԱՅՏՆԱԾ ՀԱՅԱԴԱՎ ԳՈՐԾՈՂՈւԹՅՈւՆՆԵՐԸ ՍՊԱՍԵԼԻ ԵՆ ։

Կարծում եմ պատկերը հստակ ուրվագծված է և այն, որ արդեն երկու տարի է ասում եմ, որ 2018 թվականի իշխանափոխության սեփականատերը ոչ թե ժողովուրդն է այլ Ալիևը և պանթուրքիստական ուժերը, քայլ առ քայլ ապացուցվում է անհերքելի փաստերով։
Ու ամենակարևորը՝ ոչ մի գործողություն և հետևանք։ ՀՀ ԱԱԾ-ն փոխանակ զբաղվի այս փաստով, զբաղված է քաղաքական ձերբակալություններով։ Ասեմ ավելին՝ Նիկոլ Փաշինյանը դեռևս ձեռբակալված չի։ Ու դա էլ բավարար չէ՝ շարունակում է պաշտոնավարել։

Ես ուղղակի չեմ հասկանում՝ պետական դավաճանության մասին ի՞մ պատկերացումներն են սխալ, թե՞ պատկան մարմինների աշխատակիցների»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:21
Հայերը մշտապես դիմակայել են Ադրբեջանի գերիշխանությանը ենթարկվելուն. Զոհրաբ Մնացականյան
«Արցախի մեր հայրենակիցները պետք է ապրեն ազատության, արժանապատվության, ապահովության և անվտանգության մեջ: Դա է ընկած այս հակամարտության...
Աղբյուր` Panorama.am
11:46
Քաղաքագետ Կարեն Բեքարյանը ներկայացրել է քայլեր ու նշել՝ հապաղելու ժամանակ չունենք
Քաղաքագետ Կարեն Բեքարյանը  գրում է. «Պատերազմի դիվանագիտական ճակատում առավել քան արդիական է.  Երեք հարթություններում...
Աղբյուր` Panorama.am
11:37
Երեխաները օգնում են բանակին
Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ բանակին օգնելու գործին սեփական նախաձեռնությամբ միացել են նաև առանձին աշակերտներ ու դպրոցներ: ԿԳՄՍ...
Աղբյուր` Panorama.am
11:31
Բավական է կույր ձևանալ
Տարիներ առաջ «Литературная газета»-ի «Երկիր Նաիրի» հայկական հավելվածի 9-րդ համարում («ЛГ» № 21–22...
Աղբյուր` Panorama.am
11:22
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1928 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1928 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված՝...
Աղբյուր` Panorama.am
11:05
25.10.2020. Կորոնավիրուսի 2314 նոր դեպք է գրանցվել, 27 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 4790 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2314 նոր դեպք: Առողջացել է 207 մարդ: Մեկ օրում...
Աղբյուր` Panorama.am
10:52
Կյանքը Ստեփանակերտի ապաստարանում՝ AP-ի լուսանկարչի աչքերով
Երեկ ծանր մարտերը շարունակվել են Լեռնային Ղարաբաղում։ Մարտեր են եղել նույն այն ժամանակ,  երբ Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան...
Աղբյուր` Panorama.am
10:26
Ադրբեջանական հերթական կեղծիքը
«Զինուժ մեդիան» տեսանյութ է պատրաստել՝ բացահայտելով ադրբեջանական հերթական ողորմելի կեղծիքը։  Երեկ տեղեկատվություն էր...
Աղբյուր` Panorama.am
10:20
ԱՄՆ-ն պետք է պատժամիջոցներով ճնշի Ադրբեջանին․ կոնգրեսական
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը թվիթերյան գրառմամբ հայտնում է, որ զրույցել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ...
Աղբյուր` Panorama.am
10:13
Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում. Արցախի ՊԲ
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել...
Աղբյուր` Panorama.am
10:05
Միջուկային զենքի արգելման պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2021 թ. սկզբին
Միջուկային զենքի արգելման մասին պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2021 թ. հունվարի 22-ից։ News.ru-ի հաղորդմամբ, այդ մասին նշված է միջուկային զենքի...
Աղբյուր` Panorama.am
09:58
Առավոտյան թարմ ապրանք
«Վաղ առավոտյան թարմ ապրանք»,- ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ու...
Աղբյուր` Panorama.am
09:52
Անմահացել է կոնսերվատորիայի ուսանող, տաղանդաշատ Գոռ Թումանյանը
Արցախյան ռազմաճակատում ծավալված մարտական գործողությունների ժամանակ անմահացել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող Գոռ...
Աղբյուր` Panorama.am
09:22
Թշնամին գիշերվա ընթացքում շարունակել է հրետակոծել հայկական բնակավայրերը
Նշված բնակավայրերում ռազմական որևէ օբյեկտ չկա:
Աղբյուր` Panorama.am
09:08
Աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերով ռեկորդային աճ է գրանցվել
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը կրկին ռեկորդներ է սահմանում։ Մեկ օրում աշխարհում գրանցվել է COVID-19-ով վարակման 465 հազար 322 դեպք։...
Աղբյուր` Panorama.am
09:00
Ֆրանսիացի խորհրդարանականներ են ժամանել Հայաստան և Արցախ
Հոկտեմբերի 24- 27-ը Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը կլինի Հայաստանի Հանրապետությունում և Արցախում Հանրապետությունում:...
Աղբյուր` Panorama.am
02:13
Թշնամին իր ագրեսիան ցուցաբերել է միայն հրթիռակոծության ենթարկելով մեր խաղաղ բնակավայրերը. Վահրամ Պողոսյան
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանն իր ֆեյսբուքի էջում գրել է. «Մարտունու շրջանի Շեխեր, Թաղավարդ և...
Աղբյուր` Panorama.am
02:12
Արցախի շուրջ 90,000 բնակիչ լքել է իր բնակավայրերը. Արտակ Բեգլարյանը
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է պատերազմի հետևանքով իրենց տները լքած...
Աղբյուր` Panorama.am
23:27
Արցախի ԱԳՆ-ն դիմել է ԿԽՄԿ-ին
Հոկտեմբերի 23-ին Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության Ստեփանակերտի...
Աղբյուր` Panorama.am
23:19
Արցախի ԿԳՄ նախարարությունը դպրոցականների համար գործարկում է«Իմ ապագան իմ ձեռքերում է» ծրագիրը
Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել  «Իմ ապագան իմ ձեռքերում է»...
Աղբյուր` Panorama.am
23:17
ԱԱԾ. Առանց նմուշառման կորոնավիորւս են ախտորոշել՝ զինծառայությունից խուսափելու համար
Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր և արդյունավետ միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել...
Աղբյուր` Panorama.am
23:16
Ներկայացվում են և´ հաջողությունները, և´ դժվարությունները. Արծրուն Հովհաննիսյան
 «Ես օրվա ընթացքում զանգեր, նամակներ եմ ստանում առաջնագծում գտնվող սպաներից, զինվորներից, ովքեր բարեբախտաբար շատ ժամանակ չունեն...
Աղբյուր` Panorama.am
22:57
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Բաքվում ահաբեկչական գործողությունների վտանգի մասին
Բաքվում ԱՄն դեսպանատունը ստացել է հավաստի տվյալներ Բաքվում ամերիկացիների ու այլ ազգությունների ներկայացուցիների նկատմամբ հնարավոր ահաբեկչական...
Աղբյուր` Panorama.am
22:47
Որոշ հատվածներում հակառակորդն ունեցել է նահանջ. Արծրուն Հովհաննիսյան
«Այսօր առավոտից նորից սկսել են մարտական գործողությունները հյուսիսային ուղղությամբ: Թեժ մարտեր չեն եղել մինչև կեսօր, դրանից հետո սկսվել է...
Աղբյուր` Panorama.am
21:34
Մակրոնի հոգեկան առողջության մասին Էրդողանի հայտարարությունից հետո Ֆրանսիան հետ է կանչել դեսպանին
Ֆրանսիայի իշխանությունները վճռական կերպով քննադատել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Էմանուել Մակրոնի հոգեկան առողջության մասին արած...
Աղբյուր` Panorama.am
21:30
Շախմատի Հայատանի չեմպիոնը հոկտեմբերի 25-ին բարեգործական միաժամանակյա մրցաշար կանցկացնի
Հայաստանի հավաքականի անդամ, գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ֆեյսբուքում հաղորդում է տարածել բարեգործական մրցաշար կազմակերպելու վերաբերյալ:...
Աղբյուր` Panorama.am
21:12
Արցախի թիկունքն ու խաղաղ բնակիչների դեմ Ադրբեջանի հանցագործությունները՝ ռուս լրագրողի «Անկոտրում Արցախ» ֆիլմում
Ռուս լրագրող Տիմոֆեյ Երմակովի «Անկոտրում Արցախ» փաստավավերագրական ֆիլմն արդեն մի քանի ժամ է՝ հասանելի է Youtube-ում։ Ֆիլմը...
Աղբյուր` Panorama.am
21:07
Երկուշաբթի օրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
21:05
ՄԻՊ. Ադրբեջանցիները տիրանում են սոցցանցերի հայկական օգտահաշիվներին ու սկսում են կառավարել դրանք
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրում է. «Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ձեռք է բերել օբյեկտիվ բնույթի ապացույցներ...
Աղբյուր` Panorama.am
20:57
Զոհրաբ Մնացականյանը՝ համանախագահներին. Ադրբեջանի նկրտումները մարտահրավեր են ողջ տարածաշրջանի համար
Աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}