Քաղաքական 13:13 27/09/2020 Հայաստան

Ադրբեջանը հարվածներ է հասցրել ՊԲ զորամասերի տարբեր տեղակայման նշանակության օբյեկտներին. ՊՆ ներկայացուցիչ

Ադրբեջանական զինված ուժերը լայնամասշտաբ հրետակոծությամբ, օդային միջոցների կիրառմամբ և ցամաքային զորքերով անցել են լայնամասշտաբ հարձակման՝ տարբեր հատվածներում, մարտական գործողություններնայս պահին էլ ընթանում են, բավականին թեժ են։ Ասուլիսում հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ հակառակորդը շատ տեղերում հետ է շպրտվել՝ կրելով զգալի կորուստներ, հացրել  է հրթիռային և ավիացիոն, հրետանային հարվածներ պաշտպանության բանակի զորամասերի տարբեր տեղակայման  նշանակության օբյեկտներին, կան որոշակի ավերածություններ, կորուստներ,  դրանք հիմնականում չինչն են։

Ա. Հովհաննիսյանն ասաց, որ կոնկրետ թվագրական տվյալներ կներկայացնեն լրացուցիչ։

Խոսելով հայկական կողմի տեխնիկայի, կենդանի ուժի կորուստների մասին, նա նշեց,  քանի որ մարտեր են ընթանում ու բավականին ինտենսիվ, կոնկրետ կորուստներ ամփոփիչ տվյալներով չեն կարող ներկայացնել, սխալվելու հավանականությունը կա։

«Քանի որ մարտերն ինտենսիվ են, խոսել այն մասին, որ ընդհանրապես կորուստներ չենք ունենա կամ չունենք, մի քիչ ճիշտ չի լինի»,- ասաց Ա. Հովհաննիսյանը։

Հարցին՝ Արցախի ուղղությամբ վարված հրթիռահրետանային կրակը ի՞նչ զինատեսակներից է վարվել, ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ այս պահին ճշտումներ են կատարում, բայց հավաքագրած տարբեր տեղեկությունների, նյութերի համաձայն, ըստ էությամբ, բացառությամբ մեկ-երկու ամենամեծ տրամաչափի հրթիռային միջոցներից, Ադրբեջանը կիրառել է բոլոր միջոցները, այդ թվում ավիառումբեր, ԱԹՍ-ներ, ինքնաթիռներ, ուղղաթիռներ և այլն։

Պատասխանելով հարցին, թե հայկական կողմը չի՞ քննարկում մեր ձեռքի տակ ունեցած միջոցները կիրառելու հարցը, Ա. Հովհաննիսյանը նշեց, որ Զինված ուժերի հրամանատարությունը, երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը լիովին վերահսկում են իրավիճակը, տիրապետում, իրականացում ԶՈւ լիարժեք ու ամբողջական կառավարում, ըստ անհրաժեշտության բոլոր այն զինատեսակները, որոնք նպատակահարամար կգտնվեն տվյալ մարտական իրավիճակում կիրառելու, վստահաբար, կկիրառվեն։

Նա հայտնեց, որ շենք-շինությունների զգալի ավերածություներ կան Արցախի առանձին փոքր բնակավայրերում, նաև Ստեփանակերտում։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից նախապես պլանավորած լինելու մասին, նա նշեց, որ Ադրբեջանն այս ամեն ինչը պլանավորել էր մանրակրկիտ, հնարավոր չէ մեկ օրում, մեկ ժամում օպերացիա պլանավորել, լրագրողին մեկ րոպեում հասցնել առաջանագիծ։

«Գործողությունների հետ զուգահեռ ադրբեջանական պաշտոնական լրահոսում համապատասխան հայտարարություններ հայտնվեցին իբր հայկական կողմը համապատասխան սադրանք է կատարել, իրենք իբր պատասխանում են։ Բայց մեր մասնագետների, գործընկերների կողմից ներկայացվեցին բազում փաստեր՝ սկսած օրեր առաջ ադրբեջանական լրահոսում երևացող տարատեսակ պլանավորված գործողությունների վերաբերյալ, Թուրքիայի և Ադրբեջանի օդային հաղորդակցության նյութերի վերաբերյալ, այսօր առավոտյան անմիջապես գործողություններից րոպեներ անց ադրբեջանական ու թուրքական լրատվամիջոցների ինտենսիվ աշխատանքը բուն մարտական գործողությունների շրջանից, դրանից հետո Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրություններն այն մասին, թե իբր մեր գործողություններից հետո անցնում են լայնամասշտաբ հակահարձակողական օպերացիայի։

Այս ամեն ինչը գալիս է ապացուցելու, որ Ադրբեջանն այս ամեն ինչը պլանավորել էր մանրակրկիտ։ Այդ ամեն ինչը հնարավոր չէ թաքցել, ապացույցները բազում են, մեր գործընկերները միջազգային հարթակներում, լրատվամիջոցները, աշխատում են, այդ փաստերը կհավաքենք ու ամբողջական կներկայացնեք, թե իրականում Ադրբեջանն ինչպես է դա սկսել»,- ասաց նա։

Հարցին՝ սեպտեմբերի 21-ին արդեն սահմանային որոշակի հատվածներում կուտակումներ կային, այսինքն այս հարձակումն այնքան էլ անսպասելի չէր, արդյո՞ք վիճակն այնքան ծայրաստիճան է, որ զորահավաքի նպատակ կա, Ա. Հովհաննիսյանն ասաց.

«Վիճակը ծայրաատիճան, ոչ ծայրաստիճան գնահատել պետք չէ։ Զորահավաքը ռազմական դրության, Պաշտպանության մասին օրենքի կետերով ամրագրված իրավական գործառույթ է։ Պատերազմը վարում է պետությունը, Զինված ուժերն ունի որոշակի խնդիրներ, համալրվածությունը ԶՈւ բնականոն պրոցես է։ Գործողությունները, մասշտաբը, այնքան փոքր չեն, տեղային չեն, լոկալ չեն, բայց եթե կառավարման համակարգը հստակ աշխատում է՝ ռազմաքաղաքական ղեկավարությունից մինչև դասակի ու ջոկի հրամանատար, եթե գտել են, որ պետք է սա այսպես իրականացվի, նշանակում է մեր պատկերացումներն այդ ուղղությամբ են գնում։ Սա վիճակի հետ մի կապեք։ Վիճակը շատ լավ է, Զինված ուժերն իրենց խնդիրը կատարում են փայլուն, եթե նույնիսկ կորուստներ ունենք, բայց պատերազմում առանց կորուստների չեն լինում, հակառակորդին զսպում ենք և իր խնդիրները տապալվում են»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}