Քաղաքական 09:27 28/09/2020 Տարածաշրջան

Սպիտակ տուն․ Այս վեճը ռազմական լուծում չունի, բռնությունը պետք է դադարեցվի հիմա․ միջազգային վերջին արձագանքները

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի միջազգային վերջին արձագանքները

ԱՄՆ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայան․ «ԱՄՆ-ը անհապաղ զինադադարի ու Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների կոչ է անում։ Այս վեճը ռազմական լուծում չունի: Այս բռնությունը պետք է դադարեցվի հիմա, նախքան ավելի շատ կյանքեր անհարկի կկորչեն»:

Թրամփը Ղարաբաղում իրավիճակի մասին․ Տեսնենք՝ կկարողանանք կանգնեցնել այն

«Մենք ուշադրությամբ հետևում ենք զարգացումներին։ Նոր է տեղի ունեցել, ես տեղյակ եմ դրա մասին։ Մենք լավ հարաբերություններ ունենք այդ տարածքում։ Կտեսնենք ՝ կկարողանանք կասեցնել դա»,-ասել է Թրամփը։

Ջո Բայդեն․ ԱՄՆ-ը պետք է հասնի Լեռնային Ղարաբաղի շփման գծում ավելի շատ դիտորդների տեղակայման․ ԱՄՆ դեմոկրատ նախագահի թեկնածու Ջո Բայդենը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում իրադարձությունները կարող են վերաճել տարածաշրջանում ավելի լայն հակամարտության։ Բայդենը կոչ է արել «տարածաշրջանի երրորդ կողմերին չխառնվել հակամարտությանը»:

ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդես․Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա, ևս մեկ ագրեսիվ գործողություն, որին աջակցում է Թուրքիան: Թրամփի վարչակազմը պետք է դադարեցնի անվտանգության աջակցությունը Ադրբեջանին և ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով ներգրավվի՝ հրադադար հաստատելու ուղղությամբ:

Ամերիկյան պետությունների կազմակերպություն․ Մենք մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին․ «Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարությունը խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիան։ Նույնքան կարևոր․ մենք կոչ ենք անում արտաքին ուժերին զերծ մնալ զինված հակամարտությանը միջամտելուց»։

Արգենտինայի իշխանությունները մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման կապակցությամբ և կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին վերադառնալ բանակցությունների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ միջազգային իրավունքի շրջանակներում հակամարտության խաղաղ լուծմանը հասնելու համար։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Հարավային Ամերիկայի հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:
Արգենտինայի կառավարությունը նաև ցավակցություն է հայտնել հակամարտության ընթացքում զոհվածների ընտանիքներին:

Հունաստանը դատապարտում է մարդկային կորուստները և հայտարարում, որ պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղում հակամարտության լարվածությունը թուլացնելու ջանքերին: Այս մասին Հունաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց իր Twitter-ում՝ արտգործնախարար Նիկոս Դենդիասի և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցից հետո:

Մեքսիկայի իշխանությունները մտահոգություն են հայտնում Լեռնային Ղարաբաղում բռնության սրման կապակցությամբ և հակամարտության կողմերին կոչ են անում վերսկսել բանակցությունները՝ խաղաղ կարգավորման շուրջ: Համապատասխան հայտարարությունը Twitter-ում տարածել է երկրի Արտաքին գործերի նախարարությունը:

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին դատապարտում է  ռազմական գործողությունները և հորդորում Հայաստանին ու Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել՝ կանխելու հետագա ռազմական գործողությունները և մարդկային կորուստները, կոչ անելով բանակցությունների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հակամարտության երկարաժամկետ կարգավորման համար։

«Քաղաքական լուծումն այլընտրանք չունի»,-ասում է ԵԱՀԿ ԽՎ նախագահը:

Forbes. Տանկերն այրվում են, երբ ադրբեջանական ուժերը հարձակվում են վիճելի Լեռնային Ղարաբաղի հայկական զորքերի վրա

Forbes պարբերականը գրում է, որ կիրակի առավոտյան ադրբեջանական հրետանին, հրթիռները, անօդաչու թռչող սարքերը և մարտական ինքնաթիռները սկսեցին մի շարք հարձակումներ վիճահարույց Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող հայկական դիրքերի վրա, հուլիսյան բախումներից ընդամենը երկու ամիս անց: Ակնհայտորեն հրթիռակոծություններին և ավիահարվածներին հաջորդեցին ցամաքային գրոհները:

Հաղորդվում է, որ մարտերի նոր փուլը հանգեցրել է խաղաղ բնակիչների մահվան և բազմաթիվ զրահամեքենաների և մարտական ինքնաթիռների ոչնչացման:

«Հակամարտությունը սպառնում է նաև ներգրավել տարածաշրջանային տերություններին՝ Ռուսաստանին և Թուրքիային՝ ի աջակցություն հակառակորդ պետությունների»,-գրում է Forbes-ը։

Նշվում է, որ Թուրքիան բացահայտ աջակցում է Ադրբբեջանին։

«Էրդողանը նաև ավելի ու ավելի է տարվում դեպի օտարերկրյա արկածներ Լիբիայի և Սիրիայի նման վայրերում՝ փորձելով վերականգնել Օսմանյան կայսրության նախկին տարածաշրջանային ազդեցությունը:

Չհաստատված պնդումներ կան, որ Թուրքիան կարող է Սիրիայից հավաքագրել և տեղափոխել փախստական մարտիկների՝ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ուժերին աջակցելու համար։ Կան նաև նշաններ, որ Թուրքիան, հնարավոր է, աջակցել է Ադրբեջանի հարձակմանը իր սեփական շատ ունակ անօդաչու ուժերով»,-գրում է հայտնի պարբերականը:

Կոնգրեսական Բրեդ Շերման․ Մենք պետք է դատապարտենք այս ագրեսիան և հորդորենք Բաքվին դադարեցնել հարձակողական ռազմական գործողությունները և վերադառնալ խաղաղության սեղան: Մենք պետք է դադարեցնենք ռազմական օգնությունը Ադրբեջանին և հորդորենք Թուրքիային ձեռնպահ մնալ զենք կամ կործանիչներ ուղարկելուց: 

Եվրոպական խորհրդարան պատգամավոր Լուկաս Ֆուրլաս․ Լիակատար աջակցություն եմ հայտնում ադրբեջանական ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում հարձակման ենթարկվող հայ ժողովրդին: Որպես Հայաստան-Եվրախորհրդարան բարեկամության հանձնաժողովի նախագահ՝ ես շտապ նամակ եմ ուղարկում Եվրոպական հանձնաժողովին՝ իրավիճակի վերաբերյալ։ Ես ԵՄ-ից խնդրում եմ անհապաղ գործողություններ ձեռնարկել:

ԱՄՆ կոնգրեսական Ջոշ ԳոտեյմերԴատապարտում եմ Ադրբեջանի անխոհեմ ռազմական հարձակումները տարածաշրջանում: Ադրբեջանը պետք է պատասխան տա իր ագրեսիվ գործողությունների համար, որոնք խաթարում են խաղաղությունը: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ նախքան այս վտանգավոր իրավիճակի հետագա սրումը, ԱՄՆ-ը պետք է առաջնորդվի հրադադարի ռեժիմի ձևավորմամբ և կանխի հակամարտությունը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}