Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը չի կարող այլ կերպ որակվել, քան ռազմական հանցագործություն ու գոյաբանական վտանգ
Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Աշոտ Խաչատրյանը պաշտոնական գրություն է հղել Եվրոպական սահմանադրական դատարանների խորհրդաժողովի գործող նախագահ Պավել Ռիխետսկիին: Այս մասին հայտնում են Սահմանադրական դատարանից:
Հանգամանորեն տեղեկացնելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների վերաբերյալ՝ Ա. Խաչատրյանը կոչ է արել ձեռնարկել արդյունավետ գործողություններ կասեցնելու Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, որը չի կարող այլ կերպ որակվել, քան ռազմական հանցագործություն ու գոյաբանական վտանգ՝ ուղղված Հայաստանի և Արցախի քաղաքացիական բնակչության հիմնարար իրավունքների դեմ:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Հարակից հրապարակումներ`
- Մարտակերտ քաղաքացիական օբյեկտների ռմբակոծության հետևանքով զոհվածները երկու կին և մեկ տղամարդ են
- Այս տեղեկությունները ծայրահեղ անհանգստացնող են, սա կբերի հումանիտար աղետի. ՄԻՊ-ը՝ Ադրբեջան տեղափոխված վարձկանների մասին
- Ադրբեջանի գործողությունների հետևանքով Մարտակերտում 3 քաղաքացիական անձ է զոհվել
- ՄԱԿ-ում ու ԵԱՀԿ-ում քննարկումներից անմիջապես անց Ադրբեջանը հարվածային ԱԹՍ-ներ է ուղարկում Ստեփանակերտ. Արցախի ՄԻՊ
- Խաղաղ բնակչությունը գտնվում է ակնհայտ նպատակային հրետակոծության տակ. ՀՀ ՄԻՊ
- Ադրբեջանը Վարդենիսից բացի նաև գյուղերի քաղաքացիական օբյեկտներն է թիրախավորել. Հովհաննիսյան
- Արցախի ՄԻՊ-ը հորդորել է ԿԽՄԿ ներկայացուցչին ցուցաբերել հասցեական աջակցություն
- Արցախի ՄԻՊ-ն արձանագրել է քաղաքացիական չորս զոհերի անուններ
- Արցախի ՄԻՊ. Քաղաքացիական անձանց շրջանում երկու զոհ ունենք, 30-ից ավելի վիրավոր
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ