Freedom House-ի փորձագետ․ Ահա, թե ինչու հայերը սա չեն դիտում պարզապես որպես պատերազմ Ղարաբաղի համար
Freedom House-ի Հատուկ հետազոտությունների տնօրեն (Director for Special Research) Նեյթ Շենկանն ակտիվորեն հետևում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած պատերազմին ու Հայաստանի նկատմամբ ագրեսիային։
«Երբ անօդաչու թռչող սարքերը կամ հրթիռները, ռազմական միջոցները խփվում են Հայաստանի Հանրապետության խիստ բնակեցված տարածքներում, այսինքն՝ ոչ Ղարաբաղում, և շփման գծից բավականին հեռու, պետք է հիշեցնի, թե ինչու հայերը դա չեն դիտում պարզապես որպես պատերազմ Ղարաբաղի համար»,-գրել է Շենկանը։
Հիշեցնենք, որ նախօրեի երեկոյան Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղը, Մեծ Մասրիկը ենթարկվել են Ադրբեջանի հրետանային ու ԱԹՍ-ներից հարձակման: Սպանվել է 1 քաղաքացիական անձ, 2 քաղաքացիական անձ վիրավորում է ստացել:
Հայաստան էր ներթափանցել նաև չորս ԱԹՍ, որոնք ոչնչացվել էին ՀՕՊ համակարգերի կողմից։
Whether drones or missiles, military stuff getting shot down in heavily populated areas in the Republic of Armenia--i.e., not in Karabakh, and quite far from the line of contact--should remind why Armenians don't see this as a war about just Karabakh.
— Nate Schenkkan (@nateschenkkan) October 1, 2020
Հարակից հրապարակումներ`
- Հարվածային ԱԹՍ-ները ընկել են 2 բնակելի տան վրա՝ այրելով տները. ՄԻՊ
- Հայաստանի օդում ոչնչացվել է թշնամու 3 ԱԹՍ, ընթանում է 4-րդի տեղորոշման և չեզոքացման գործընթացը. Փաշինյան
- Ադրբեջանը հրետանի ու ԱԹՍ է կիրառել Գեղարքունիքում, կա զոհ և վիրավորներ
- Գեղարքունիքի գյուղերում ադրբեջանական ռազմաօդային ու հրետանային հարձակումների հետևանքները փաստագրող աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ