Թուրքիայի հրահրմամբ և աջակցությամբ տարածաշրջանային անվտանգությունը խաթարելու այս փորձը դիտարկում ենք պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի կոչերին և ջանքերին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տարածել է հայտարարություն, որում ասվում է. «Հոկտեմբերի 1-ին Ադրբեջանի ԶՈՒ հրետանի է կիրառել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ է արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, որի հետևանքով զոհվել է 1967 թ․ ծնված Գևորգ Վարդանյանը, երկու քաղաքացիական անձ ստացել է տարբեր աստիճանի վիրավորվում։
Ավելի ուշ ՀՀ օդային տարածք են ներխուժել հակառակորդի ԱԹՍ-ները և հետախուզական թռիչքներ իրականացրել ՀՀ մայրաքաղաք Երևանի մոտակայքում: Բոլոր ԱԹՍ-ները ՀՕՊ կողմից ոչնչացվել են:
Հատկանշական է, որ Ադրբեջանը գնում է հետագա սրացման մարտական գործողություններն անհապաղ դադարեցման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների հայտարարությունից ժամեր անց:
Հայաստանի Հանրապետությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի այս գործողությունները և գնահատում դրանք՝ որպես հակամարտության հետագա սրացման քայլ։ Թուրքիայի հրահրմամբ և ուղղակի աջակցությամբ տարածաշրջանային անվտանգությունը խաթարելու այս փորձը դիտարկում ենք՝ որպես պատասխան միջազգային հանրության, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության խաղաղություն հաստատելու կոչերին և ջանքերին:
Հակամարտության հետագա սրացման ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:
Հարակից հրապարակումներ`
- Մենք շարունակելու ենք վճռականորեն հակադարձել Արցախի դեմ այս ագրեսիային. ԱԳՆ
- Իրենց արտաքին քաղաքականության մեջ վարելով հանցավոր գիծ՝ Ադրբեջանը և Թուրքիան ուղղակիորեն սպառնում են աշխարհի անվտանգությանը. ԱՀ ԱԳՆ
- ԱԳՆ-ն ադրբեջանական ԱԹՍ-ների ներխուժման դեպքը վերլուծում է ՀԱՊԿ-ին դիմելու համատեքստում
- Կոտայքում օդային սահմաններում ՀՕՊ ուժերով խոցվել է Ադրբեջանի անօդաչու թռչող սարք
- Ադրբեջանը հրետանի ու ԱԹՍ է կիրառել Գեղարքունիքում, կա զոհ և վիրավորներ
- ՀՀ ԱԳՆ-ն խորհրդակցությունների նպատակով հետ է կանչում Իսրայելում ՀՀ դեսպանին
- Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ
- Թուրքիան պետք է բացառվի ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմից. Արցախի ԱԳՆ
- ՄԱԿ-ում ու ԵԱՀԿ-ում քննարկումներից անմիջապես անց Ադրբեջանը հարվածային ԱԹՍ-ներ է ուղարկում Ստեփանակերտ. Արցախի ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ