ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանում Բելառուսի դեմ
Բրյուսելում կայացած գագաթնաժողովի առաջին օրը ԵՄ երկրների ղեկավարները համաձայնության եկան Բելառուսի դեմ պատժամիջոցների հարցում`Կիպրոսի վետոյի հանման արդյունքում։ Սա նշանակում է, որ վաղը Բելառուսի դեմ պատժամիջոցներն ամրագրված կլինեն օրենսդրորեն: Այս մասին գրում է Euronews-ը։
«Բայց Նախագահ Լուկաշենկոն դուրս է մնում այն բելառուսական 40 պաշտոնյաների ցուցակից, որոնց ակտիվները ԵՄ-ում սառեցված են և արգելված է նրանց մուտքը՝ ընտրություններում իրենց դերի պատճառով, որոնք Բրյուսելը համարում է անվավեր և ցուցարարների դաժան ճնշման համար»,- ասել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Կիպրոսը համաձայնել է հանել Բելառուսի դեմ պատժամիջոցների կիրառման վետոն՝ Արևելյան Միջերկրական ծովում գազի հետախուզման համար Թուրքիայի դեմ ԵՄ-ի խստացված միջոցների դիմաց։
«Այս պահին Թուրքիան պետք է ապացուցի, որ ցանկանում է կառուցողական աշխատել մեզ հետ: Սա մեր այսօրվա առաջարկն է: Բայց մեզ համար միանգամայն հասկանալի է, որ հակառակ դեպքում մենք մեր տրամադրության տակ ունենք բոլոր անհրաժեշտ գործիքները»,-ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Առաջնորդները ստիպված էին ուսումնասիրել երեք տարբերակ՝ նախքան այս համաձայնությունը ձեռք բերելը։ Շատերը ԵՄ-ին խորհուրդ են տալիս արտաքին քաղաքականության հարցերով անցնել մեծամասնական քվեարկության:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին