Քաղաքական 08:24 04/10/2020 Հայաստան

ԵՄ գագաթաժողովը պետք է պատժամիջոցներ նախապատրաստի Թուրքիայի համար. Եվրախորհրդարանի անդամ

Եվրախորհրդարանի Group of the European Peoples Party-ի անդամ, Ավստրիայի ժողովրդական կուսակցության պատգամավոր (ÖVP) Լուկաս Մանդլը, Եվրախորհրդարանի Identity and and Democracy Group-ի անդամ, Ավստրիայի ազատական կուսակցության պատգամավոր Հարալդ Վիլիմսկին, Ավստրիայի խորհրդարանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր (SPÖ) Յորգ Լայխտֆրիդը հայտարարություններ են արել Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառման և Լեռնային Ղարաբաղում իրավիճակի դեէսկալացիայի և լարվածության թուլացման վերաբերյալ։

Լուկաս Մանդլ (Lukas Mandl), Եվրախորհրդարանի Group of the European Peoples Party-ի անդամ, Ավստրիայի ժողովրդական կուսակցության պատգամավոր (ÖVP). «ԵՄ գագաթաժողովը պետք է պատժամիջոցներ նախապատրաստի Թուրքիայի համար»

Անդամակցության բանակցությունները հայտարարել ավարտված. Էրդողանի ռեժիմի համար ԵՄ ֆինանսական աջակցություն չտրամադրել:

Բրյուսել (OTS)- «Էրդողանի ռեժիմն ակնհայտորեն ամեն ինչ անում է, որպեսզի Թուրքիան դառնա տարածաշրջանում լարվածության թեժացման կենտրոն՝ հաշվի չառնելով կորուստները և ԵՄ-ի հետ հարաբերությունները: ԵՄ պետություններ Հունաստանի և Կիպրոսի տարածքային ջրերում ապօրինի հորատումից, ավելին՝ Լիբիայում և Սիրիայում կասկածելի պատերազմական առաքելություններից հետո, Թուրքիայի նախագահն այժմ սրում է Կովկասում Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր բռնկված պատերազմը:

Նման ռեժիմի հետ չպետք է բանակցություններ սկսվեն անդամակցության շուրջ, և Թուրքիայի այս ղեկավարության համար չպետք է հատկացվեն ԵՄ գումարներ նախաանդամակցական օգնության տեսքով: ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարներն այժմ ստիպված են վերագնահատել հարաբերությունները Թուրքիայի հետ»,-նշում է Եվրախորհրդարանում Ավստրիայի ժողովրդական կուսակցության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի խոսնակ Լուկաս Մանդլը ԵՄ-գագաթաժողովի նախաշեմին։

«ԵՄ անդամ պետությունների նկատմամբ անընդունելի պահվածքի պատճառով՝ ներառյալ պատերազմի սպառնալիքները, ԵՄ պատժամիջոցները պետք է անհապաղ նախապատրաստվեն: Դրանք պետք է ուժի մեջ մտնեն անհապաղ, եթե Հունաստանի հետ բանակցությունները հերթական անգամ Թուրքիայի ղեկավարության կողմից ընդամենը շեղող մանևրի բնույթ ունենան: Եթե Էրդողանը շարունակի խախտել միջազգային օրենսդրությունն ի վնաս ԵՄ անդամ պետություններ Հունաստանի և Կիպրոսի, ապա տրամաբանական հետևանքը կլինի արդյունավետ պատժամիջոցները», - նշում է Մանդլը: «Ես նաև խրախուսում եմ Կիպրոսի մեր ընկերներին դադարեցնել Բելառուսի անարդարության ռեժիմի դեմ պատժամիջոցների արգելափակումը»:

«Մենք ի սկզբանե թերահավատորեն էինք վերաբերվում Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության բանակցություններին: Բայց Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը վաղուց հրաժարվել է ԵՄ-ի հետ համագործակցության ուղուց և առճակատում է: Նրանք կասկած չեն թողնում, որ այդ անդամակցության բանակցությունները ի վերջո պետք է խզվեն: Նախապատրաստական օգնության աստիճանական կրճատում մի քանի միլիոն եվրոյով, սակայն դա դեռևս բավարար չէ։

Այստեղ մեզ պետք է հստակ մոտեցում ունենանք այս բարդ հարևանի հետ գործ ունենալիս»,-նշում է Մանդլը, ով երբեք չի զլացել ընդգծել. «Թուրքիայի քաղաքացիները, ինչպես բոլոր մարդիկ, մարդկային ընտանիքի արժեքավոր անդամներ են: Ես զորակցում եմ նրանց: Մի օր նրանց հետ կարող է և կլինի լավ համակեցություն: Նրանցից շատերը չեն սատարում իրենց պետության ղեկավարությանը: Թուրքերն արժանի են ավելի լավ կառավարության»։

Հարալդ Վիլիմսկիի (Harald Vilimsky), Եվրախորհրդարանի Identity and and Democracy Group-ի անդամ, Ավստրիայի ազատական կուսակցության պատգամավոր (FPÖ). «Միանգամայն անհասկանալի է, որ Բրյուսելը դեռ կառչած է անդամակցության ֆանտազիայից»

«Եթե այսօր մեկնարկող ԵՄ գագաթաժողովի օրակարգում է Թուրքիայի ռազմավարության վերաբերյալ բանավեճը, ապա դա վերջապես հնարավորություն կընձեռի վերջ դնել անդամակցության բանակցություններին մեկընդմիշտ»,- նշում է Եվրախորհրդարանում ավստրիական պատվիրակության ղեկավար Հարալդ Վիլիմսկին: «Վերջին մի քանի տարիների ընթացքում Էրդողանի ռեժիմը մի շարք պատճառներ ստեղծեց նման քայլի դիմելու համար: Միանգամայն անհասկանալի է, թե ինչու ԵՄ-ն դեռ կախված է Թուրքիայի հետ անդամակցության բանակցություններ վարելու ֆանտազիայից»,- նշում է Վիլիմսկին:

«Էրդողանի օրոք Թուրքիան վերածվել է ավտորիտար ռեժիմի, որն ապակայունացնում է տարածաշրջանը իր ռազմական արկածախնդրությամբ, ինչպես՝ Իրաքում, Սիրիայում կամ վերջերս Ադրբեջանի և Հայաստանի հակամարտության հարցում: «Էրդողանը միգրանտներին օգտագործում է որպես ԵՄ դեմ ճնշման միջոց, Հունաստանին սպառնացել է պատերազմով և թշնամացնում է ԵՄ-ում բնակվող իր հայրենակիցներին: Դրա պտուղներին մենք ականատես ենք եղել ամռանը Վիեննայում»,- նշում է Եվրախորհրդարանի ավստրիացի պատգամավորը։

«Վատն այն է, որ Թուրքիան դեռևս Բրյուսելից ստանում է 168 միլիոն եվրոյի օգնություն: Ընդ որում, 150 միլիոնը՝ ժողովրդավարության և օրենքի գերակայության հաստատման նպատակով, ինչը գրեթե ցինիկ է թվում Էրդողանի ռեժիմի պայմաններում», - նշում է Վիլիմսկին: Միայն վերջերս Գերմանիայի ԱԳՆ զեկույցում Թուրքիայի վերաբերյալ նշվում են այդ երկրում ժողովրդավարական հիմնարար իրավունքների պաշտպանության մասին դատապարտող փաստեր:

«Թուրքիան նույնիսկ չի կարող համապատասխանել Եվրամիությանն անդամակցելու չափանիշներին: Ավելի քան 80 միլիոն բնակիչ ունեցող իսլամական երկիր հյուրընկալել ցանկանալը խելահեղ գաղափար է: Ժամանակն է վերջապես վերջ տալ այս սխալ ճանապարհին», - նշում է Վիլիմսկին:

Յորգ Լայխտֆրիդի (Jörg Leichtfried), Ավստրիայի խորհրդարանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր (SPÖ) . «Ավստրիան և ԵՄ-ն պետք է ճնշում գործադրեն Լեռնային Ղարաբաղում լարվածության սրացումը կանխելու համար»

SPÖ-ի Եվրոպայի հարցերով խոսնակը ԵՄ այսօրվա գագաթաժողովին ընդառաջ դիմել է Դաշնային կառավարությանը: «Կիրակի օրվանից կրկին սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ զինված բախումը: Զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ: Առանց միջազգային միջնորդության անհնարին է վերջ տալ բռնությանը: Եվ Հայաստանը, և Ադրբեջանը ԵԱՀԿ-ի և «ԵՄ Արևելյան գործընկերության» անդամ պետություններ են: Յորգ Լայխտֆրիդն իր ուղերձում դիմում է Ավստրիայի կառավարությանը. «Ավստրիայի դաշնային կառավարությունը ԵՄ մակարդակով պետք է հանդես գա անհապաղ դեէսկալացիայի, երկու կողմերից հրադադարի և քաղաքացիական բնակչության պաշտպանությունն ապահովելու նախաձեռնությամբ: Հակամարտության լուծմանը հնարավոր է հասնել միայն բանակցությունների սեղանի շուրջ: Պետք է կանխել հետագա մարդկային զոհերը»:

«Միջազգային հանրությանը կոչ է արվում անել հնարավորը՝ այս հակամարտությունը միջնորդության և քաղաքական լուծման միջոցով դադարեցնելու համար: Ավստրիան պետք է ջանքեր ներդնի միջնորդի դերում հանդես գալու համար», - նշում է պատգամավորը։

Լեյխտֆրիդը միաժամանակ ԵԱՀԿ-ին կոչ է անում աշխատել հակամարտությանը տևական լուծում տալու ուղղությամբ: Որպես առաջին քայլ նշվում է հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկելու համար միջազգային դիտորդների տարածաշրջան ուղարկելը: Այլ պետությունների արտաքին միջամտությունը, որոնք նպատակ կունենան ավելի սրել հակամարտությունը, ոչ արդյունավետ են և չպետք է հանդուրժվեն:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am
14:50
Կանգնել Արցախի ու արցախցու կողքին, կնշանակի կանգնել արդարության, մարդու հիմնարար իրավունքների կողքին. Արցախի թեմի առաջնորդ
«Արցախցու ձայնը դա Աստծո ձայնն է, արդարությունը հնարավոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել, ցանկացել է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Բոլոր խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ փորձ արվեց փակել Արցախի էջը. Մետաքսե Հակոբյան
«Արցախ վերադառնալու հետ կապված իմ պատկերացումները չեն տարբերվում ժողովրդի պատկերացումներից. հիմնական պայմանն է անվտանգության հաստատում...
Աղբյուր` Panorama.am
14:19
Չեսարի պալատի տարածքում հայտնաբերվել են ուշմիջնադարյան ձիթաճրագներ, մանկական թաղումներ
10-րդ օրն է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում ակտիվ հնագիտական աշխատանքներ են ընթանում։ ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության...
Աղբյուր` Panorama.am
14:02
Փաստաբան. Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա իրոք անհանգիստ է միայն իր երկրի համար
ՀՀԿ փոխնախագահ, քաղբատարկյալ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Արմենը շատ հետաքրքիր մարդ է: Շատ ինտելեկտուալ և...
Աղբյուր` Panorama.am
14:01
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է ոչնչացնել բռնազավթված Արցախում գտնվող հանուն հայրենիքի նահատակված հերոսներին նվիրված համալիրները։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:47
Կիրանցի Լենա տատիկ. Ես իմացա, երեխեքին թուրքն է տարել
Կիրանցի 96-ամյա Լենա տատիկն իրեն լավ է զգում։  Լրագրող Անի Գևորգյանին նա պատմել է՝  ոստիկանների գործողության օրը, երբ իմացել է, որ...
Աղբյուր` Panorama.am
13:38
Վիկտորիա Շի. Ուկրաինայի ԱԳՆ խոսնակը՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով
Դիմավորեք, Վիկտորիա Շին է։ Նա  Ուկրաինայի արտգործնախարարության խոսնակն է՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով։ Նա  սկսել է իր...
Աղբյուր` Panorama.am
13:24
Խաբարովսկում հրդեհ է բռնկվել առևտրի կենտրոնում
Խաբարովսկում խոշոր հրդեհ է բռկվել առրևտի կենտրոններից մեկում։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այրվել է 1100 քմ տարածք։...
Աղբյուր` Panorama.am
13:06
Փաստաբան. Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը դրսևորվել է հայհոյանք հնչեցնելուն ի պատասխան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, արձագանքելով Լևոն Քոչարյանի օգնականի կողմից «Սվիկիկ»-ի լրագրողին բռնության ենթարկելու բողոքի հիման վրա Ա....
Աղբյուր` Panorama.am
12:36
Ի՞նչ է կատարվում Կիրանցում այս պահին
Ներկայացնում է Անի Գևորգյանը։
Աղբյուր` Panorama.am
12:18
Գեղամյան. Ադրբեջանի ու Թուրքիայի համար Հաայաստանը գրավելու միակ իրական երաշխիքը Հայաստանի ներկայիս իշխանության պահպանումն է
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Շաբաթնօրյա քաղաքական պարզ իրողություններ, որոնք բանալի են՝ հասկանալու և գործելու։...
Աղբյուր` Panorama.am
12:12
Առատ անձրևի հետևանքով ջուրը լցվել է տներ, գրասենյակներ
Մայիսի 3-ի ժամը 23:45-ից մայիսի 4-ի ժամը 07։00-ն ընկած ժամանակահատվածում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}