ԱԻՆ-ը թարմացնում է Օդային տագնապ ազդանշանի ժամանակ քաղաքացիների գործողությունների վերաբերյալ գիտելիքները
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը քաղաքացիական բնակչության համար իրազեկում է տարածել Օդային տագնապ ազդանշանի դեպքում կատարվող գործողությունների վերաբերյալ:
Իրազեկման մեջ ասվում է. «Սիրելի հայրենակիցներ,
Մեզանից յուրաքանչյուրը դեռևս դպրոցական տարիներից, ուսումնական վարժանքներից հիշում է Օդային տագնապի ժամանակ վարքագծի պարզագույն կանոնները:
Ճիշտ է, այս պահին չկա դրա անհրաժեշտությունը, բայց հատկապես սահմանամերձ շրջանների մեր հայրենակիցների գիտելիքների թարմացումը չի խանգարի:
Օդային տագնապի դեպքում չենք խառնվում իրար, ընդամենը հետևում ենք վարքագծի պարզագույն կանոններին: Իրազեկմանը կցված տեսաերիզում ներկայացվում է գործողությունների հաջորդականությունը
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան