Քրեակատարողական ծառայության կամավորական համահավաք վաշտը ճանապարհվել է ռազմաճակատ
Այսօր տեղի է ունեցել Քրեակատարողական ծառայության կամավորական համահավաք վաշտի ռազմաճակատ ճանապարհելու միջոցառումը։
ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը բարձր է գնահատել համակարգի նվիրյալների՝ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին զինվորագրվելու ցանկությունը և համոզմունք հայտնել, որ բոլորը վերադառնալու են հաղթանակած, և բոլորի անունները ոսկե տառերով են գրվելու Ծառայության պատմության մեջ:
«Բոլորիդ մաղթում եմ քաջառողջություն, անկոտրում ոգի և թշնամուն ջախջախիչ հարված հասցնելուց ու վերջնական պարտության մատնելուց հետո՝ անկորուստ վերադարձ մեր շարքերը»,- նշել է Ծառայությանը պետը և ընդգծել, որ հաղթանակը մերն է լինելու:
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի հոգևոր հովիվ Տեր Առնակ քահանա Հարությունյանի՝ Տերունական և պաշտպանիչ աղոթքներից հետո քրեակատարողական ծառայողներից կազմված վաշտը ճանապարհվել է ռազմաճակատ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ