Թռիչքը դեպի Երևան երեկ լի էր սփյուռքահայերով
«Զգացմունքային թռիչքը դեպի Երևան երեկ լի էր սփյուռքահայերով, որոնք վերադառնում էին հայրենիք, որպեսզի ցուցաբերեն ցանկացած աջակցություն Ադրբեջանի հետ շարունակվող պատերազմում»,- լրագրող Մաթյու Կասելի գրառմամբ կիսվել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
- Ամերիկահայությունը կաթվածահար է արել հոլիվուդյան փողոցները
- Շվեյցարահայերը բողոքի ցույց են կազմակերպել ընդդեմ Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիայի
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ