Քաղաքական 13:40 06/10/2020

Համեմատաբար խաղաղությունը մեզ չպիտի թուլացնի, «արխային» գցի. Մարուքյան

«Ադրբեջանի ագրեսիայի պատճառով Հայաստանում հայտարարված է ռազմական դրություն, և Ացրախի բոլոր ուղղություններով ընթանում են մարտական գործողություններ։ Երեկ գիշեր եղել է հարաբերական անդորր։ Ու այս իրավիճակում մենք գործում ենք ռազմական դրության թելադրած պայմաններով, և մեր ունեցած հարցերը՝ ուղղված Կառավարությանը, վաղը չենք կարող հրապարակային տալ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ նիստի ընթացքում նա ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին առաջարկել էր փակ հանդիպում կազմակերպել խորհրդարանական ֆռակցիաներից յուրաքանչյուրի մեկ-երկու պատգամավորների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։

Պատգամավորի խոսքով, այդ իսկ պատճառով, տեսենելով, որ շատ ինտենսիվ շփումներ կան Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կամ բարձրագույն օղակների ղեկավարների հետ, իրենք ուզում են տեղեկատվություն ստանալ, խորհրդակցել վարչապետի հետ, գլուխ գլխի տալ՝ այս իրավիճակից դուրս գալու համար։

Ըստ Էդմոն Մարուքյանի, այժմ տեղեկատվության փոխանակության կարիք կա։

Հարց. Ինչպե՞ս եք գնահատում պատերազմի մեկնարկից ի վեր դիվանագիտական խմբի աշխատանքը և դրանից բխող միջազգային արձագանքները։

Է. Մարուքյան. Բավականին լավ, քանի որ մենք կարողացանք հասնել նրան, որ խիստ գնահատականներ եղան՝ ուղղված Թուրքիային։ Մենք կարողացանք հասնել նրան, որ միջազգային հարթակներում հնչեցվեցին հայտարարություններ առ այն, որ Ադրբեջանն օգտագործում է վարձկանների և ահաբեկիչների, ինչը մարտահրավեր է այս տարածաշրջանի երկրների՝ թե՛ Իրանի, թե՛ ՌԴ-ի և թե՛ եվրոպական տարբեր երկրների համար։  Այս առումով շատ կարևոր էր, որ սա արձանագրվեց։ Ես կառանձնացնեի ՌԴ ԱԳՆ-ի, Ֆրանսիայի նախագահի, ԱՄՆ պետքարտուղարության, Իրանի ԱԳՆ-ի հայտարարությունները։ Կարող եմ տեղեկացնել, որ երեկ տեղի է ունեցել ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի փակ նիստ, որի ընթացքում քննարկվել է այս հարցը, թեժ քննարկում է տեղի ունեցել, և բավականին տեղեկացրել ենք մեր գործընկերներին, թե ինչ է կատարվում։ Հենց այդ պահին Ստեփանակերտում դպրոցներ ու մանկապարտեզներ էին ռմբակոծվում, դրա մասին էլ տեղեկացրել ենք մեր գործընկերներին։

Հարց. Այս ամենից հետո բանակցությունները ո՞ր փուլից հնարավոր կլինի սկսկել։

Է. Մարուքյան. Ես չեմ կարող ասել, մինչև արյունահեղությունը չդադարի։ Համեմատաբար խաղաղությունը մեզ չպիտի թուլացնի, «արխային» գցի։ Ինչ-որ պահի կռիվը կանգ է առնում, բայց էլի կարող է սկսվել։

Հարց. Արցախը դիմել է միջազգային հանրությանն իր անկախությունը ճանաչելու կոչով։ Այս առումով ի՞նչ արձագանքներ սպասել։

Է. Մարուքյան. Հայաստանի դիվանագիտական զինանոցում կա այդ զենքը, ես կարծում եմ, որ դեռևս տեղ ունենք դա չանելու։ Դա լինելու է վերջին կրակոցը, և եթե մենք դա անում ենք՝ նշանակում է, որ էլ որևէ մեկի հետ որևէ բան չունենք խոսելու։ Իսկ մենք այդ իրավիճակում չենք դեռ։

Հարց. Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հեռախոսազրույցներ է ունենում Վլադիմիր Պուտինի հետ։ Ի՞նչ ինֆորմացիա ունեք դուք։

Է. Մարուքյան. Դրա համար առաջարկել եմ փակ հանդիպում, որ զրուցենք։ Ես կարող եմ զանգել վարչապետին և առաջարկել փակ հանդիպում։ Բայց կարծում եմ, որ ԱԺ-ն՝ որպես ինստիտուտ այս մասով անելիք ունի։ Այն, ինչ ուզում եմ ես իմանալ, վստահ եմ, որ ուզում են իմանալ նաև մեր այլ գործընկերներ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:29
Տիգրան Աբրահամյան. Իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը մեր երկիրը կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից
«Չնայած այն հանգամանքին, որ հանրության մի մեծ հատված մեծ դժգոհությամբ և անվստահությամբ է մոտենում իշխանության` Ադրբեջանից պարտադրված...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ապրիլի 29-ին փոխանակման կետերում դոլարի, և ռուբլու փոխարժեքները նվազել են, եվրոյինը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.02 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո
Երգչուհի Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել երեխաների հետ հանգստյան օրերից ու գրել. «Ամեն շաբաթ երեխաների հետ գնում ենք մեզ համար նոր...
Աղբյուր` Panorama.am
08:51
Բերքաբերից մեկ ու կես կմ հեռու պայթյուն է լինելու
Այսօր՝ ժամը 08:10-08:40-ը, Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրից 1540 մ հյուսիս-արևելք  տեղի է ունենալու  պայթեցման աշխատանք՝ 1...
Աղբյուր` Panorama.am
08:33
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}