Քաղաքական 18:01 06/10/2020 Հայաստան

Դադարեցնել ռազմական գործողությունները, ռազմատենչ հռետորաբանությունը. Քաղաքացիական համերաշխության պլատֆորմ

ԵԱՀԿ ողջ տարածաշրջանի հասարակական կազմակերպությունները խստորեն դատապարտում են Լեռնային Ղարաբաղի համատեքստում բռնության վերսկսումը և կոչ են անում կողմերին վերջ դնել ռազմական գործողություններին և ներգրավվել հակամարտության իմաստալից լուծման և վերափոխման գործընթացի մեջ:

«Մենք՝ ԵԱՀԿ ՀԿ ցանցի՝ Քաղաքացիական համերաշխության պլատֆորմի անդամ կազմակերպությունները, խստորեն դատապարտում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում բռնությունների վերսկսումը և կոչ ենք անում կողմերին անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները և կանխել մարդկային կյանքերի հետագա կորուստը, ինչպես նաև մարդկային տառապանքը և տնտեսական ու բնապահպանական վնասները:

Վերհիշելով միջազգային մարդասիրական իրավունքի նկատմամբ հարգանքի կարևորությունը՝ մենք հայցում ենք վերահաստատել և ամրապնդել ԵԱՀԿ-ի առկա մշտադիտարկման կարողությունները տեղում, օրինակ՝ ուղարկելով լրացուցիչ անկախ միջազգային մշտադիտարկողներ հակամարտության ազդակիր տարածքներ:  

Հորդորում ենք բոլոր կողմերին օգտագործել հաղորդակցման առկա բոլոր ուղիները և կրկին ներգրավվել իմաստալից բանակցությունների և երկխոսության գործընթացին, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի (որի համանախագահ պետություններն են Ֆրանսիան, Ռուսաստանի Դաշնությունը և Միացյալ Նահանգները) գրասենյակների միջոցով, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խորհրդաժողովին վերաբերող հակամարտության հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկի աջակցությամբ:

Միևնույն ժամանակ, հրավիրում ենք ԵԱՀԿ-ին և մասնակից պետություններին՝ գնահատել հակամարտության կառավարումը, ինչպես նաև այս «ձգձգված հակամարտության»՝ վերջին տասնամյակների լուծման և վերափոխման ջանքերը, և ըստ անհրաժեշտության հարմարեցնել և/կամ ընդլայնել առկա ձևաչափերը, մանդատներն ու պրակտիկան՝ հնարավոր դարձնելով ավելի իմաստալից, ներառական, մասնակցային և կայուն կարճաժամկետ և երկարաժամկետ արդյունքները, ինչը «բացասական» խաղաղությունից կտանի դեպի «դրական» խաղաղություն:
 
Կոչ ենք անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և զերծ մնալ քաղաքացիական անձանց թիրախավորելուց հակամարտության բոլոր կողմերում: Բնակելի և մարդասիրական նպատակների ծառայող կառույցների, ինչպիսիք են՝ հիվանդանոցների, դպրոցների և բնակելի շենքերի առանց տարբերակման հրետակոծումը չի կարող ունենալ որևէ արդարացում:

Կոչ ենք անում նաև շարունակվող հակամարտության արտաքին կողմերին զերծ մնալ հետագա բռնությունների հիմք հանդիսացող ռազմատենչ հռետորաբանությունից: Երրորդ կողմի ցանկացած միջամտություն պետք է ներդաշնակ լինի միջազգային հանրության՝ խաղաղություն հաստատելուն և բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալուն ուղղված ջանքերին:

Մենք՝ Քաղաքացիական համերաշխության պլատֆորմի անդամ կազմակերպությունները, պատրաստ ենք աջակցել ԵԱՀԿ-ի և միջազգային հանրության այս ջանքերին:

Հայտարարությունը սատարող կազմակերպությունների ցուցակ.

1. Իրավապահ մարմինների գործունեության մեջ մարդու իրավունքների ուկրաինացի մշտադիտարկողների ասոցիացիա
2. Մարդու իրավունքների և միջազգային երկխոսության Ավստրայի Հելսինկյան Ասոցիացիա
3. Քաղաքացիական ազատությունների կենտրոն, Ուկրաինա
4. Մասնակցության և զարգացման կենտրոն, Վրաստան
5. Ժողովրդավարության և մարդու իրավունքների զարգացման կենտրոն, Ռուսաստան
6. Քաղաքացիական հսկողություն, Ռուսաստան
7. DRA – Գերմանա-ռուսական փոխանակում, Գերմանիա
8. «Դոնի կանայք» քաղհասարակության և մարդու իրավունքների խթանման հիմնադրամ, Ռուսաստան
9. Մարդու իրավունքների հելսինկյան հիմնադրամ, Լեհաստան
10. Մարդու իրավունքների կենտրոն «Մեմորիալ», Ռուսաստան
11. Մարդու իրավունքների կենտրոն ԶՄԻՆԱ, Ուկրաինա
12. Մարդու իրավունքների կենտրոն, Վրաստան
13. Մարդու իրավունքների տուն հիմնադրամ, Շվեյցարիա
14. Մարդու իրավունքների մշտադիտարկման ինստիտուտ, Լիտվանիա
15. IDP կանանց ասոցիացիա «Համաձայնություն», Վրաստան
16. Մարդու իրավունքների և օրենքի գերակայության Ղազախստանի միջազգային բյուրո
17. Իրավական քաղաքականության հետազոտման կենտրոն, Ղազախստան
18. Նիդերլանդների Հելսինկյան Կոմիտե
19. Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտե
20. OMCT (Միջազգային կազմակերպություն ընդդեմ խոշտանգումների)
21. «Արժանապատվություն» հանրային ասոցիացիա (Ղազախստան)
22. Հանրային ասոցիացիա «Մարդու իրավունքների շարժում. Բիր Դուինո – Ղրղզստան»
23. Հանրային դատավճիռ հիմնադրամ, Ռուսաստան
24. Սոցիալական գործողության կենտրոն, Ուկրաինա
25. SOVA (տեղեկատվական և վերլուծության կենտրոն), Ռուսաստան
26. Շվեդական ԵԱՀԿ-ցանց
27. Շվեյցարիայի Հելսինկյան Կոմիտե
28. Խոշտանգման զոհերի հոգեսոցիալական և բժշկական վերականգնողական վրացական կենտրոն
29. WILPF Խաղաղության և ազատության կանանց միջազգային լիգա, Գերմանիա»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}