Հույս ունեմ, որ Բրազիլիայի կառավարության կողմից կարվեն հասցեական հայտարարություններ. Արկադի Խաչատրյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր ԱԺ-ում հանդիպում ունեցա ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսի հետ:
Հանդիպման ընթացքում, որպես ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Բրազիլիա բարեկամական խմբի ղեկավար, դեսպանին եմ ներկայացրել սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը:
Դատապարտելի համարելով Ադրբեջանի կողմից ուժի միջոցով Արցախյան հիմնահարցի լուծման հերթական փորձը՝ միաժամանակ անթույլատրելի եմ համարել Թուրքիայի ապակայունացնող դերը, ուղղակի ներգրավվածությունը և հատկապես վարձկան զինյալների օգտագործումն Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողություններում, ինչպես նաև խաղաղ բնակչության, բնակավայրերի, ենթակառուցվածքների ու դպրոցների թիրախավորումը և արգելված զենքերի օգտագործումը, ինչը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի խախտում:
Զրուցակցիս հետ վերահաստատեցինք, որ խնդիրը չունի ռազմական լուծում և կարգավորման միակ ուղին խաղաղ բանակցությունների միջոցով լուծման հասնելն է:
Դեսպանին հույս հայտնեցի, որ վերոնշյալ երևույթների և փաստերի վերաբերյալ Բրազիլիայի կառավարության կողմից կարվեն հասցեական հայտարարություններ»:
Հարակից հրապարակումներ`
- Մենք բոլոր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կողմնակից ենք․Հունաստանի վարչապետ
- Մայր Աթոռը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի Ս․Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորումը
- Այլևս Թուրքիան է կայացնում Ադրբեջանի ճակատագրի վերաբերյալ որոշումները. Փաշինյանը՝ Spiegel-ին
- Հոկտեմբերի 8-ին կրակի դադարեցման վերաբերյալ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում. ՊԲ
- Թշնամուն պատճառվել են կենդանի ուժի զգալի կորուստներ, խոցվել է 9 միավոր զրահատեխնիկա. ՊՆ խոսնակ