Միխայիլ Միշուստինն ընդգծել է հակամարտության գոտում իրավիճակի շուտափույթ կայունացման կարևորությունը
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։ Միշուստինն, ի թիվս այլ հարցերի,անդրադարձել է նաև ԼՂ հակամարտությանը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ կառավարության պաշտոնական էջից։
Մասնավորապես, Միխայիլ Միշուստինն ընդգծել է հակամարտության գոտում իրավիճակի շուտափույթ կայունացման կարևորությունը, ռազմական գործողությունների դադարեցումը և իրավիճակի քաղաքական-դիվանագիտական կարգավորման բանակցային գործընթացի վերսկսումը:
Կողմերն ընդգծել են տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ