Մենք չպետք է ազդվենք, հիշելով, որ ամեն մեկս պահում ենք զինվորների թիկունքը. Սամվել Մարտիրոսյան
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Թշնամին ամեն կերպ փորձում է հոգեբանական ճնշում գործադրել. զանգում են, նամակներ են գրում, գովազդներ է տեղադրում։ Ոչինչ։ Պարզապես պետք է ուժեղ լինեք եւ թույլ չտաք ձեր վրա ազդել ամենավատ բաներին։ Իրավունք չունեք, չունեք իրավունք։
Էսօր վախը, կասկածները, թեւաթափությունը, հուսահատությունը մեր սրտերում թիկունքից հարված են մեր զինվորներին։ Մենք չպետք ա ազդվենք, հիշելով, որ ամեն մեկս պահում ենք զինվորների թիկունքը բառիս բուն իմաստով։ Թշնամին չպետք է կարողանա ազդել ձեր ներքին ուժերի վրա։
#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ»։
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ նշել է, որ ակտիվ մարտական գործողություններ են ընթանում, որոնց ընթացքում հակառակորդը ամենաբարձր մակարդակով ակտիվ տարածում է ապատեղեկատվություն։