Այս պահի դրությամբ հրադադարը հիմնականում պահպանվել է. Արծրուն Հովհաննիսյան
«Երեկ ողջ գիշերը և մինչև հրադադարը հաստատելը, մարտերը նույն կերպ ընթանում էին», մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, հատկապես թեժ է եղել հարավային ողղությունը, որտեղ հակառակորրդը փորձել է առաջխաղացում իրականացնել,որ կասեցվել է հայկական զինված ուժերի կողմից:
Հովհաննիսյանը հայտենց, որ երեկ և այսօր մինչև հրադադարի հաստատումը մարտերի ընթացքում հակառակորդը տվել է մոտ 200 զոհ, 3 ԱԹս. 4 ավտոտեխնիակ և այլ տեխնիկաներ:
«Հրադադարի հայտարարումից ժամեր առաջ հակառակորդի գորիծողություններն ավելի սաստկացել էին, բայց մեր զիված ուժերը հետ են մղել բոլոր առաջխաղացույմները: Այս պահի դրությամբ հրադադարը հիմնականում պահպանվել է»,- հայտնեծ Արծրուն Հովհաննիսյանը և հավելեց, որ առանձին տեղերում պրովակացիաներ իրականացվել են և մեր կողմից դրանց պատասխան էտրվել:
ՊՆ ներկայացուցիչը տեղեկացրեց, որ մինչև հրադադարի հայտարարելը Ադրբեջանի զիված ուժերի հետախուզդիվերսիոն ստորաբաժանումներից փոքր խմբեր փորձել են ներթափանցել Հադրութ քաղաք և հրադադարից հետո մեր կողմից այդ խմբերն չեզոքացվել են, ընթացել են ոչ մեծ մասշտաբային մարտեր:
Հովհաննիսյանի խոսքով ԱՀ Պաշտպանության բանակը հստակ հայտարարեց, որ պրովոկացիան կատարվել է մինչև հրադադարը՝ հաշվարկով, որ հրադադարը հաստատելուց հետո փաստ արդեն արձանագրված լինի:
Նրա խոսքով, հրադադարից հետո, ինչպես երեք երկրների ԱԳ նախարարների հայտարարությունների մեջ հստակ նշված էր, Պաշտպանության բանկի տեղամասերից մեկում թույլ է տրվել որպեսզի մոտենան և վերցնեն իրենց մի քանի դիակները, սակայն դրանից հետա այդ գործընթացն դադարեցվել է, որովհետև նման դեպքերն ևս օգտագործվում են պրովոկացիաներ իրակականցնելու համար:
«Դրա համար պաշտոնապես հայտարարում ենք, որ հետայսու այն թույլ է տրվելու միայն Կարմի Խաչի ներկայացուցիչների առկայության պայմաններում, ինչպես նշված է նախարարների հայտարարությա մեջ»,-եզրափակեց Արծրուն Հովհաննիսյանը: