Ավստրիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև պայմանավորվածությունը
Ավստրիայի ԱԳ նախարարությունը ողջունել է հումանիտար նկատառումներով կրակի դադարեցման պայմանավորվածությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև։
Պաշտոնական Վիեննան հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանո ներքո բանակցությունները շուտով կմեկնարկեն։
We welcome the agreement reached between #Armenia and #Azerbaijan on a humanitarian #ceasefire. Hope that substantive talks facilitated by the Co-Chairs of the #OSCE Minsk Group will start swiftly.
— MFA Austria (@MFA_Austria) October 10, 2020
Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ 11 ժամ տևած բանակցություններն ավարտվեցին կրակի դադարեցման պայմանավորվածությամբ ու ԱԳ նախարարների համատեղ հայտարարությամբ։
Հայտարարության մեջ ասված է.
«Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի ուղերձի և համապատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևի պայմանավորվածությունների` կողմերը համաձայնեցին ստորև ներկայացված քայլերի շուրջ.
1. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։
2. Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։
3.Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։
4.Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Չմոռանանք, թե ովքեր են դիմացիններս
- 10.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 649 նոր դեպք, գրանցվել է 6 մահ
- Ադրբեջանական զինված ուժերն այժմ անցել են օդային հարձակման. ՊՆ
- ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հայտարարությունը
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան