Արցախի նախագահ. Լեգենդար հրամանատարն ԱՄՆ-ից ժամանել է Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գրել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ
Այսօր Հադրութում թշնամու դիվերսիոն ներթափանցման ուժերի դեմ պայքարի ընթացքում մեկ անգամ ևս համոզվեցի, որ մեր տղաների մարտական ոգին հզոր է:
Նրանց խաղաղ ու սթափ հայացքները հաղթանակի վստահ տրամադրությունն են արտահայտում թշնամու հրոսակախմբերի դեմ պայքարում: Ի դեպ, տեղում պատահաբար հանդիպեցի նաև արցախյան առաջին պատերազմի մեր լեգենդար հրամանատարներից մեկին, ով պատերազմի լուրն առնելուն պես Միացյալ նահանգներից շտապել է Արցախ:
Մենք մեր հողի համար ենք կանգնում, իսկ այդ ընթացքն անկասելի է:
Փա՛ռք հայ ժողովրդին, որ հավերժ պետք է ապրի ու արարի իր հայրենի հողում»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի նախագահ. Այսօր քաջի մահով ընկավ իմ լավագույն ընկերներից Ալեքսանդր Հարությունյանը
- Իրավիճակն այս պահին լրիվությամբ գտնվում է ՊԲ վերահսկողության տակ. Արցախի նախագահ
- Արցախի նախագահի մամուլի ասուլիսը հետաձգվում է մինչև օրվա վերջ