Լիտվայի արտգործնախարարը ԼՂ-ում կրակի դադարեցման հույս է հայտնել
Լիտվայի ԱԳՆ ղեկավար Անտանաս Լինկյավիչյուսը Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման հույս է հայտնել:
«14 օր տևած կատաղի մարտերը հանգեցրեցին զոհերի, կորուստների, վիրավորումների և խաղաղ բնակիչների տառապանքների: 10 ժամ բանակցություններ անցկացվեցին: Հույս ունեմ, որ կրակը կդադարի և Հայաստանն ու Ադրբեջանը կվերադառնան առարկայական բանակցություններին բարեխղճորեն և ԵԱՀԿ հովանու ներքո»,- թվիթերյան իր էջում գրել է Լինկյավիչյուսը։
Հարակից հրապարակումներ`
- Բեռլինը կոչ է անում Երևանին ու Բաքվին ղարաբաղյան հարցով սկսել բանակցություններ
- Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի հաստատումը. ԱԳՆ
- ԵԱՀԿ նախագահը ողջունել է մարդասիրական հրադադարը Լեռնային Ղարաբաղում
- Լիտվացի պատգամավորը ցավակցություն է հայտնել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվածների կապակցությամբ
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը