Այժմ կարևորը կրակի ամբողջական դադարեցման հասնելն է. Շարմազանով
«Մոսկվայում հրադադարի հաստասման պայմանավորվածություն ձեռք բերվեց։ Մի քանի դիտարկում այնուամենայնիվ. Ռուսաստանը Հարավային Կովկասում ամրագրվում է որպես ամենաազդեցիկ խաղացող։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փոփովություն չի նախատեսվում, ներառյալ Թուրքիայի հնարավոր համանախագահություն։ ՍակայնԱրցախի Հանրապետության մասնակցությունը բանակցություններին ևս նախատեսված չէ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նա նշել է, որ նախատեսվում է սկսել խաղաղ կարգավորման սուբստանտիվ բանակցություններ.
«Ի՞նչ են ենթադրում դրանք և ի՞նչ է առաջարկվելու կողմերին, կերևա հետագայում։
Իսկ այժմ կարևորը կրակի ամբողջական դադարեցման հասնելն է։
Խաղաղություն և հաղթանակ մեր հյայրենիքին»։
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՀԿ նախագահը ողջունել է մարդասիրական հրադադարը Լեռնային Ղարաբաղում
- Հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին հայտարարվում է հումանիտար հրադադար