Քաղաքական 11:20 11/10/2020 Արցախ

Հրադադարից առաջ Ադրբեջանը վերջին հարվածն ընտրել էր Հադրութ քաղաքը. Արցախի նախագահ

«Առավոտվա դրությամբ համեմատաբար ավելի հանգիստ է իրավիճակը, բայց չգիտենք ինչքան երկարատև կլինի, մեր բնակավայրերի վրա հրիթռահրետակոծություն չի կատարվում, առաջնագծում հրաձգություններով փոքր, դիրքային պայքար լինում է։ Բայց այս փուլում, չգիտեմ ինչպես կլինի օրվա ընթացքում»,- ասուլիսում ասաց Արցախի Հանրապետության նախագահ  Արայիկ Հարությունյանը։ 

Նա ընդգծեց՝ վկայում ենք, որ երեկ հրադադար չի եղել. «Մենք պահել ենք կրակի դադարի ռեժիմը, եթե հակառակորդը չի պահում, ապա ինչպես մենք պահենք»։

«Աշխարհում խաղաղություն ամենաշատը ուզում են արցախցիները, բայց մենք նաև չենք կարող պարտադիր պայման ընդունել մի երկրից, որի նպատակն է բնաջնջել Արցախի պատմությունը, հազարամյա մշակույթը, ժողովրդին։ Հայտարարելու եմ հայրենական պատերազմ, և կոչ եմ անելու բոլոր հայերին՝ նյութական ու ցանկության դեպքում ֆիզիկական մասնակություն ունենալ։ Ուզում են երկարատև պատերազմ, իրենք են ընտրել այդ ճանապարհը։ Մենք չենք հրաժարվելու, եթե պարտադրված է այդ պատերազմը»,- ասաց նա։

Խոսելով երեկ Հադրութում կատարված դեպքերի մասին, մասնավորապես Ադրբեջանի դիվերսիոն ներթափացման փորձի, Արցախի նախագահն ասաց. «Քանի որ Ալիևը հայտարարել էր՝ իբր գրավել են Հադրութը, իսկ հրադադարից առաջ հասկացել են, որ շատ հեռու են Հադրութի սահմաններից, վերջին հարվածն ընտրել են Հադրութ քաղաքը։ Հաստատ ունեն պատրաստված ստորաբաժանումներ, վարձկաններ և այլ երկրների հատուկ ծառայություններից ուժեր, և համատեղ ձևավորել են խումբ, որի նպատակը ոչ թե դիվերսիան է եղել, այլ հրադադարից առաջ Հադրութը գրավելը։ Նրանց հաջողվել է այդ խմբերը մտցնել Հադրութ քաղաք և մոտակա տարածք, առաջին փուլում ինչ-որ դիվերսիոն միջոցառումներ իրականացնել, բայց մեզ հաջողվել է վերաձևակերպվել, վերադասավորվել, և Հադրութի վարչակազմի ղեկավարն այսօր գտնվում է Հադրութ քաղաքի վարչակազմի շենքում»։

Հարցին՝ ադրբեջանցիներն օգտագործել են գրոհային ԱԹՍ-ներ, որոնք գնվել են Իսրայելից այն պայմանով, որ կիրառելու են միայն  պաշտպանական նպատակներով, Իսրայելի կառավարությունը տեղյա՞կ է այն մասին, որ նրանք օգտագործել են դրանք գրոհելու նպատակով, Արայիկ Հարությունյանն ասաց. «Ապրիլյան պատերազմի ժամանակ Իսրայելի իշխանությունը ոչ միայն տեղյակ էր, որ Ադրբեջանն իսրայելական զենքերը ոչ թե պաշտպանության, այլ հարձակման նպատակով է օգտագործում, այլև Իսրայելից եկած մասնագետներն էին օգտագործում այն ժամանակ։  Դրա համար, եթե Իսրայելի իշխանությունն ասի՝ տեղյակ չենք, հերթական ծաղրանքն է մարդկության հանդեպ։ Իհարկե, տեղյակ են, և այսօր էլ շարունակում են մատակարարել։ Եվ այս ցեղասպանության համար պատասխան է տալիս նաև  Իսրայելի իշխանությունը, որն ապրել է ցեղասպանություն։ Աշխարհում փողն է տիրում, և Իսրայելի ղեկավարության այդ քայլերը հերթական ապացույցն են, որ փողի համար ոտնահարում են ոչ միայն մարդկային, այլև Աստծո պարտադրած արժեքները։ Տեղյակ է ոչ միայն Իսրայելի իշխանությունը, այլ բոլոր իշխանությունները և շարունակում է մատակարարել Ադրբեջանին»։

Նա ընդգծեց, որ Արցախում տեղի է ունենում  մարդկության դեմ ամենամեծ ոտձգությունը. «Արցախյան խնդրի շրջանակում փորձում են միջազգային տեռորիզմի նոր հարթակ ձևավորել։ Սա պետք է գիտակցեն բոլորը»։

Արցախի նախագահն ասաց, որ պայմանավորվածության համաձայն՝ այսօր պետք է Կարմիր խաչի միջնորդությամբ, կանոններին համապատասխան ընթանա գերների, զոհերի դիերի փոխանակում։

«Սա Ադրբեջանի իշխանությունների հերթական վերաբերմունքն է սեփական ժողովրդի, իր հայրենակիցների նկատմամբ՝ իր ազգի ներկայացուցիչների դիակների փոխանակման առումով, որ գտնվում են առաջնագծում, իսկ օրերի ընթացում սա մեծ աղետ է դառնալու։ Առաջնագծում թողած հարյուրավոր դիակների հանդեպ անտարբեր է այդ իշխանությունը»,- ասաց Ա. Հարությունյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյան հայտնում է՝ Ակնայում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}