Հասարակություն 17:46 12/10/2020 Հայաստան

Yerevan.today-ի հայտարարությունը․ Տուգանքներով անհնար է դարձել մեր աշխատանքը

Yerevan.Today-ը գրում է.

«Հոկտեմբերի 10-ին՝ շաբաթ օրը, Yerevan.Today լրատվական կայքի խմբագրություն էին այցելել ոստիկանության երեք աշխատակից՝ կայքի նկատմամբ վարչական վարույթ իրականացնելու (տուգանելու) նպատակով։ Առիթը 7or.am կայքից արտատպած հոդվածն էր։ Նրանք ասացին, թե հոդվածը պետության անվտանգությանը սպառնալիք է դիտվում։ Ոստիկաններին չէին ասել, թե հոդվածի որ տողը կամ որ բառն է սպառնալիք և կամ էլ ինչ սպառնալիք է։ Սպառնալիք է և վերջ, առանց ավել բացատրության։ Տուգանելու համար նրանք իրենց հետ բերել էին հոկտեմբերի 9-ին խորհրդարանում ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» լրացումների նախագիծը, որը ներկայացված էր առաջին ընթերցմամբ ընդունելու համար։ Մենք նրանց տեղեկացրինք, որ դա ոչ թե օրենքն է, այլ՝ նախագիծը, այն էլ այն, որն ընդամենը առաջին ընթերցմամբ պետք է ընդունվեր։

Տեղում մտանք arlis.am, և պարզվեց որ օրենքը դեռ ուժի մեջ չի մտել, քանի որ այն ստորագրվել է նախագահի կողմից հոկտեմբերի 10-ի կեսօրին, և այն դեռևս առկա չէ նույնիսկ arlis-ում։

Ոստիկաններից մեկը դուրս եկավ սենյակից, հեռախոսով խորհրդակցեց ինչ-որ մարդու հետ, ենթադրում ենք՝ վերադասի, վերադարձավ ու ասաց, որ միևնույն է՝ անկախ ամեն ինչից՝ պետք է տուգանեն, հրահանգն այդպիսին է։ Մեր հարցին՝ հոդվածը, որը հրապարակվել է կայքում, պետք է հեռացվի առանց արձանագրություն կազմելո՞ւ, արձանագրություն կազմվում է, եթե չի՞ հեռացվում, պատասխանեցին, որ և՛ պետք է հեռացվի, և՛ կազմվի արձանագրություն՝ պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Հերթական հեռախոսային խորհրդակցությունից հետո ասացին, որ անկախ նրանից՝ օրենքը հրապարակված է, թե՝ ոչ, անկախ նրանից, որ իրենք որպես հիմք բերել են նախագիծը՝ առաջին ընթերցմամբ ընդունելու համար, անկախ նրանից, որ իրենք անգամ չգիտեն, թե հոդվածում առկա կոնկրետ որ միտքն է պետության անվտանգությանը սպառնալիք կամ խուճապային, հրահանգված է տուգանել։

Առաջարկեցինք ռազմական դրության այս պայմաններում ձեռնպահ մնալ նման քայլից, քանի որ ստիպված ենք լինելու դատական վեճի մեջ մտնել, որովհետև թե՛ տուգանքի անտրամաբանական լինելու, թե՝ տուգանքի մեծ չափով լինելու (700000դր) պատճառով անպայման բողոքարկելու ենք։ Բացատրեցինք, որ չենք ցանկանում պետության դեմ բողոք տանել այս պատերզմական օրերին։ Առաջարկեցինք բավարարվել հոդվածը հեռացնելով։ Ոստիկանները դարձյալ խորհրդակցեցին հեռախոսով և ասացին, որ հրաման է՝ կազմելու են արձանագրություն։ Արձանագրությունը կազմվեց ոչ թե տնօրենի, այլ խմբագրի վերաբերյալ, առանց որևէ պատշաճ լսումների, աբսուրդային ձևակերպմամբ՝ տեղադրված հոդվածը պետության անվտանգությանը սպառնալիք է ներկայացնում։

Շեշտենք, որ ոստիկանները՝ միասին կամ առանձին-առանձին, բավականին հաճախ էին դուրս գալիս հեռախոսով խորհրդակցելու։

Չկա որևէ չափանիշ, թե որ դեպքում է հոդվածը համարվում խուճապային, որ դեպքում՝ պետության անվտանգությանը սպառնալիք։ Բանն այն է, որ առաջին հրապարակումը տուգանվում է 700 հազար դրամովմ, երկրորդը՝ 1,4 միլիոն, երրորդի դեպքում արդեն նշանակված է քրեական պատասխանատվություն։ Եվ եթե չկա որևէ սահմանված չափորոշիչ, ուրեմն ցանկացած նյութ կարող է «ինչ-որ մեկի» կողմից  համարվել սպառնալիք։

Ռազմական դրություն հայտարարվելուց ի վեր, գրանցված և լսարան ունեցող գրեթե բոլոր լրատվամիջոցները մի կողմ են դրել քաղաքական հայացքները, մեկնաբանելու ցանկությունը, այլ աղբյուրներից Արցախից տեղեկություն տեղադրելու գայթակղությունը՝ մտածելով, որ կարող է և այդ հրապարակումներով ժողովրդի մոտ այլ տեսակ էմոցիաներ առաջանան, հրաժարվել ենք՝ հասկանալով, գիտակցելով, ինքներս, ինչպես միշտ։ Ավելին, ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը քանիցս դիմել է լրատվամիջոցների ղեկավարներին՝ առաջարկելով չգրել տարբեր թեմաների մասին, և լրատվամիջոցներն ընդառաջել են կառավարության խնդրանքին։ Մենք չենք տեղադրել անգամ այն նյութերը և այն դեպքում, երբ օրինակ, իշխանահաճո լրատվամիջոցները կամ Արցախում աշխատող արտասահմանյան թղթակիցները տեղադրել են դրանք։ Եվ կարծում ենք, որ եթե նույն ՊՈԱԿ-ը որևէ կայքում հանդիպում է, ըստ իրենց, պետության անվտանգությանը սպառնալիք հոդված, կարող էր նույնկերպ դիմել խմբագրին՝ այն չտեղադրելու կամ հեռացնելու համար։

Լրատվամիջոցների մեծ մասն ունեն տեսանյութերի տարբերակ, հրավիրում են զանազան հյուրերի, փորձագետների, որոնց խոսքն այս ընթացքում համարում են կարևոր պետության համար։ Հիմա, արդեն, չգիտենք՝ մեր հյուրերի ադեկվատ խոսքերն արդյոք չե՞ն հանգեցնի տուգանքի, քանի որ որևէ չափորոշիչ, թե որոնք կարող են համարվել սպառնալիք կամ խուճապ առաջացնող, չկա։ Միաժամանակ, օպերատիվությունը պահելու համար բազմաթիվ միջոցառումներ հրապարակվում են ուղիղ հեռարձակմամբ, իսկ հիմա ստիպված ենք ձեռնպահ մնալ նաև դրանից, քանի որ նույնպես չգիտենք, թե որ պահին ինչ միտք կհնչի եթերում։

Կարծում ենք, մեր գործընկերները ևս կկիսեն տեսակետը, որ լրատվամիջոցներին սահմանափակելու այս որոշումը նաև այլ ռիսկեր է պարունակում․ կա վտանգ, որ ի հայտ կգան (և արդեն ի հայտ են գալիս) կեղծ կայքեր և սոցցանցային օգտատերեր, որոնք չունեն գրանցման հասցե, գուցե բացված են թշնամու կողմից, բայց հայալեզու են և տալիս են չստուգված կամ, ավելի վատ, ուղղորդված սուտ ինֆորմացիաներ, որոնք իրապես կարող են լինել խուճապային և պետության անվտանգությանը սպառնալիք, և որոնք կդառնան ինֆորմացիայի ավելի «վստահելի» աղբյուր։ Հանրությունը, այսպես թե այնպես, ինֆորմացիոն սովի չի մատնվի, կգտնի ինչ կարդալ, կամ դիտել, միայն թե՝ որակյալ, հավաստի, առաջատար լրատվամիջոցների փոխարեն կկերակրվի ֆեյքնյուզով, ինչը հենց կբերի խուճապի ու այլ սպառնալիքների։

Հայաստանի ժուռնալիստների միությունը բավականին ակտիվ է դաշտում առկա խնդիրները բարձրաձայնելու, լուծումներ գտնելու հարցերում։ Այժմ ևս Yerevan.Today-ը դիմում է ժուռնալիստների միությանը, լրագրողական կազմակերպություններին, լրատվամիջոցների ղեկավարներին՝ համատեղ ուժերով քայլեր ձեռնարկելու համար, որպեսզի հնարավոր լինի, ի վերջո, հասնել անընդունելի այս սահմանափակումների վերացմանը։ Այս խնդիրները սպառնում են բոլորիս աշխատանքին և պետության տեղեկատվական անվտանգությանը։

Հայտարարությանը կից ներկայացնում ենք նաև արձանագրության և ներկայացված օրենքի նախագծի լուսանկարը»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:17
Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել
Գերմանիայի բնության պահպանության միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի (Ciconia nigra)...
Աղբյուր` Panorama.am
22:44
Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում է եղել
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական...
Աղբյուր` Panorama.am
22:21
Երեք մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով 5 հոգի հոսպիտալացվել են
ՆԳՆ փրկարարական ծառայությունից հայտնում են. «Մայիսի 7-ին, ժամը 16:38-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
21:58
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս։ «Մայիսի 7-ին, ժամը 20:40-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:33
Կխնդրեմ՝ հասկանալով խոսեն, ոչ թե որին ինչ հարմար ա՝ դա գրեն ու հրապարակեն․ Կիրանցի գյուղապետ
«Ուրեմն ասեմ հետևյալը՝ սահմանազատումն ամբողջությամբ Կիրանցում չի վերջացել։ Ես շեշտել եմ՝ ամենամեծ վտանգը  ու վախը կա հենց էս քթի...
Աղբյուր` Panorama.am
21:02
Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը
Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
20:55
Ոչ մի անձնային և խմբային շահ չի սպասարկվելու․ Սուրեն Պետրոսյան
 «Այս պայքարն ազգային և համազգային է, սա պետք է ֆիքսել։ Սա ոչ միայն պետականության անկման գործընթացը կասեցնելու մասին է , այլև...
Աղբյուր` Panorama.am
20:36
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
 «Ես այդ անձի կեղծ թեզերը փորձում եմ չմեկնաբանել, բայց մի բան կարող եմ ասել՝ եկեղեցին կոչնակը հնչեցնելով հայտարարել է  Հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
«Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից»,-  այս մասին Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան քայլերթի...
Աղբյուր` Panorama.am
20:03
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
«Այս օրերի ընթացքում ինչ տեսակի սուտ ասես, որ չեն հնչեցրել՝ իբր Սրբազանը երկու տղա ունի և բանակից ազատել է, ասացին՝ նարկոբիզնեսով են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում
 «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը իրազեկման ավտոերթ է անցկացնում Գյումրի քաղաքի փողոցներում: Ավտոերթի  մասին շարժման...
Աղբյուր` Panorama.am
19:26
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
«Չենք հավատում Կառավարությանը»,- ասում է Կիրանց գյուղի բնակիչը։ - Եթե 8 կետը դրել են, երեքը ինչի՞ են թողել,- ասաց նա։ -...
Աղբյուր` Panorama.am
19:15
LiveAra հարթակը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը տեղեկացնում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ #LiveAra հարթակը սիրով միանում է Բագրատ Սրբազանի նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
19:07
Երբ հայ ժողովուրդը ելել է իմաստավորված պայքարի, հաղթել է․ Շարմազանով
«Մենք մեր հերոսական պատմության ժառանգներն ենք, որքան էլ հետնորդները ցանկանան մեզ հեռացնել Հայկ նահապետի արժեքներից, իրավունք չունենք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}