Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին վթարի հետևանքով կան տուժածներ
Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հոկտեմբերի 13-ին, ժամը 22:12-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:
ԱԻ նախարարության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Վանաձոր-Սպիտակ հատվածի 13-րդ կմ-ին «Mercedes-Benz C-Class» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենային։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածներ Արմինե Ժ․-ն, Դավիթ Ս․-ն, Ռոման Ա․-ն և Հարություն Փ․-ն հոսպիտալացվել են Սպիտակի ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ