Զինծառայողների հետ կապված հարցերին օպերատիվ արձագանքելու աշխատանքային հանձնաժողովի հասցեն ու հեռախոսահամարները
Մարտական գործողությունների գոտում գտնվող զինծառայողների հետ կապված՝ քաղաքացիներին հուզող հարցերին օպերատիվ կարգով արձագանքելու նպատակով ձևավորված աշխատանքային խումբը տեղափոխվել է և կգործի ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի տարածքում՝ ամեն օր ժամը 09:00-ից մինչև 21:00-ն: Հասցե՝ ք. Երևան, Ուլնեցու 56/6, հեռախոսներ՝ +374 10 28-54-25, +374 10 28-37-42 և +374 10 28-12-94:
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հարակից հրապարակումներ`
- Ռազմական դրության պայմաններում անհրաժեշտ թեժ գծերը
- Մարտադաշտում գտնվող զինծառայողների հետ կապված հարցերին օպերատիվ արձագանքելու նպատակով ձևավորվել է աշխատանքային հանձնաժողով
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին