Աշխարհի տարբեր երկրներից հայերը շտապում են դեպի Արցախ. «Եկել եմ ադրբեջանցիների հերերն անիծելու»
Տարբեր երկրներում տարիներ շարունակ ապրող հայերից շատերն այս օրերին վերադառնում են Հայաստան՝ Արցախ մեկնելու նպատակով։
«Եկել եմ ադրբեջանցիների հերերն անիծելու։ Ես այնտեղ կարայի լավ պարել, բայց տեսնելով, թե ինչէ կատարվում՝ քունս չի տանում»,-«Զինուժ» մեդիայի հետ զրույցում «Զվարնթոց» օդանավակայանում հայտարարել է առաջնածում այս պահին էլ պայքար մղող գյումրեցի Ալբերտի հայրը։
Յակուտիայից ժամանակ մեկ այլ տղամարդ խոստանում է՝ հաղթելու ենք։
«Մենակ հասնեմ Ղարաբաղ»,-նշում է նա։
Սամարայից, Յակուտյայից, Մոսկվայից ու աշխարհի այլ քաղաքներից ճանապարհները բերում են դեպի Հայաստան, դեպի Արցախ, դեպի հաղթանակ։
«Ալիևը պետք է հասկանա, որ ինքը կռվում է 10 մլն հայի դեմ»,-ասում է մեկ այլ քաղաքացի։