Քաղաքական 15:58 19/10/2020 Հայաստան

Արման Ղուկասյան. Եթե այդ ուժերն ունեն ավելի լավ, խելամիտ առաջարկ, թող անեն

Հայաստանյան 13 կուսակցությունների՝ ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ, պետական հատուկ մարմին ստեղծելու առաջարկին միացած «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը կարծում է՝ իշխանությունները պատերազմի հենց սկզբից պետք է ազգային մոբիլիզացիայի, կոնսոլիդացիայի կոչով հանդես գային:

«Պետք է մի կողմ դնել ներքին տարաձայնությունները: Պատերազմի հրամայականն է՝ լինել միասնական»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ա.Ղուկասյանը:

Նա նշեց, որ հենց պատերազմի առաջին օրվանից իրենք տարբեր քաղաքական ուժերով պարբերաբար հանդիպել են, քննարկել ստեղծված իրավիճակը, մտքեր փոխանակել, թե ինչով կարող են օգտակար լինել պետությանն այս դժվարին պահին:

«Կասկած չկա, որ բոլորն անելիք ունեն: Չկա ընդդիմություն, իշխանություն տարանաջատումը, նախկին ու ներկա պիտակավորումները: Այսօր կա միայն թիկունք ու սահման  հասկացությունը: Եկել ենք եզրակացության, որ պետք է լինի ազգային  մոբիլիզացիա, կոնսոլիդացիա, որպեսզի բոլոր կարող ուժերը, նախկին, ներկա պաշտոնյաները, բոլոր մարդիկ, ովքեր ունեն փորձ, հմտություններ, հնարավորություններ, պետք է օգտակար լինեն ու նման առաջարկով ենք հանդես եկել: Մեր քաղաքական ուժը նույնպես միացել է այդ միասնականության տրամաբանությունից»,- ասաց քաղաքական գործիչը:

Նա ընդգծեց՝ հայտարարության միացած քաղաքական ուժերը, իհարկե, ներքին օրակարգային հարցերի շուրջ ունեն տարաձայնություններ, բայց դրանք մի կողմ են դրվել ու ընդհանուր հաղթանակ կերտելու նպատակով նման առաջարկությամբ են հանդես եկել: Հիմա սպասում են կառավարության արձագանքին:

Ինչ վերաբերում է այս առաջարկության դեմ հանդես եկողներին, դեմ արձագանքողներին, Ա. Ղուկասյանն ասաց. «Բացասական եմ գնահատում այն հայտարարությունները, երբ խոսում են՝ իշխանության գալու, իշխանություն վերցնելու քաղաքական ամբիցիաներ ունեն: Իհարկե, այս պահին դա անհեթեթություն է: Այս պահին խոսել դրա մասին, կարծում եմ, դավաճանություն է, որովհետև ինչպես կարելի է  նման ժամանակահատվածում, երբ պետությունը նման մարտահրավերի առաջ է կանգնած, խոսել այդպիսի բաների մասին:

Այն մարդիկ, որոնք իբր թե կոչ են անում լինել միասնական, իրենց նման գնահատականներով, ծայրահեղ մոտեցմամբ այս նախաձեռնությանը,  հենց իրենք են մտցնում պառակտում»:

Ըստ նրա, նման գնահատական տվողները հիմնականում այն մարդիկ են, որոնք միշտ ծառայել են օտարերկրյա շահերին, դրամաշնորհներ են ստացել օտար երկրերից կամ փորձել են յուրաքանչյուր իշխանության ժամանակ հաճոյանալ նրանց:

«Պետք է մի կողմ դնել նման գործելաոճը: Եթե այդ ուժերն ունեն  ավելի լավ, խելամիտ առաջարկ, թող անեն այդ առաջարկը: Բայց իրենք տարիներ շարունակ հանդես են գալիս ուղղակի քննադատողական դիրքերից, իրենցից երբևէ կոնստրուկտիվ բան չեմ լսել»,- ասաց Ա. Ղուկսյանը:

Նա նշեց, որ լավ կլիներ՝ իշխանություններն առաջարկի դետալներն ուղղակի պարզելու համար հանդիպեին կուսակցությունների ներկայացուցիչների հետ ու քննարկել:

«Չեմ հասկանում՝ ինչպես կարող է լինել բացասական կամ դրական արձագանք, եթե դեռևս դետալները չեն քննարկվել: Առնվազն ակնկալիք ունեմ, որ վարչապետը կհանդիպի քաղաքական ուժերի հետ, կքննարկի դետալները, կլսի բոլոր քաղաքական ուժերի տեսլականը:

Օպերատիվ շտաբը հնարավորություն է վարչապետի՝ նույն երկրի գերագույն գլխավոր հրամանատարի գլխավորությամբ, համակարգել հարցերը  դիվանագիտական, ռազմական, քաղաքական դաշտերում: Մենք տեսնում ենք անելիքներ բոլոր ուղղություններով»,- ասաց Ա. Ղուկասյանը:

Ըստ նրա, ապատեղեկատվություն է բացասական գնահատականներ հնչեցնողների այն հայտարարությունները, թե այս առաջարկը կոչ է իշխանություններին լիազորությունները փոխանցել օպերատիվ շտաբին. «Նման կոչ չկա այդ հայտարարության մեջ, այլ օգտակար լինելու, միասնական ֆրոնտով հանդես գալու կոչ է: Իհարկե, եթե օպերատիվ շտաբ է ձևավորվում, որոշակի լիազորություններով պետք է օժտվի այդ շտաբը»:

Հարցին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանն ասում է՝ 13 կուսակցությունների առաջարկը հակասահմանադրական է, ինչպե՞ս կարձագանքեք այդ հայտարարությանը, Ա. Ղուկասյանն ասաց, որ նախ կցանակա լսել հիմնավորում, ապա հավելեց՝ օրենքը թույլ է տալիս: Միաժամանակ նշեց, որ եթե պետք լինի, կարելի է օրենք փոխել, տեխնիկական հարց է, եթե լինի կամք, ցանկություն, միասնական լինելու մոտեցում: 

«Բազմիցս ենք ականատես եղել, թե ինչպես է Ազգային ժողովը մի գիշերվա մեջ օրենքներ փոխել»,- ասաց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:37
Ծեծի է ենթարկվել Տավուշի շարժման մասնակից, ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը
Ջարդարարների կողմից ծեծի է ենթարկվել «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման մասնակից , ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
19:31
Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Ռայիսիի
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնը տեղեկացնում է․ «Մայիսի 23-ին՝ հինգշաբթի օրը, ժամը 18:30-ին, Երևանի Կապույտ մզկիթի նիստերի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը
Ակբա բանկը և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը մեկնարկում են «Օրգանական գյուղատնտեսության...
Աղբյուր` Panorama.am
19:12
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնակատարի հետ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնակատար Մոհամմադ Մոհբերի հետ,...
Աղբյուր` Panorama.am
19:02
Դատապարտում ենք ԵՊՀ-ի աշխատողների հանդեպ տեղի ունեցող աննախադեպ ճնշումները․ Հայաստանի բուհերի արհմիություն
 Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների հանրապետական ճյուղային միությունը (Հայաստանի բուհերի արհմիություն) իր խորը...
Աղբյուր` Panorama.am
18:44
Ի՞նչ են ուզում անել Կիրանցում, քարտեզի վրա բացատրել է Իշխան Գևորգյանը
Ազատամարտիկ Իշխան Գևորգյանը փորձել է քարտեզի վրա բացատրել, թե ինչ են ուզում անել Կիրանցում։ Նա մասնավորապես ցուցադրել է Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
18:24
ԱԺ պատգամավորները մեկնում են Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Այս պահին ԱԺ «Հայաստան» խմբակցության գործընկերներ Արման Ղազարյանի և Մհեր...
Աղբյուր` Panorama.am
18:10
Կայացել է աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի և Ազգային ֆիլհարմոնիկի երևանյան և մարզային համերգաշարը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, Էդուարդ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Նոր բացահայտումներ «Բերդկունք»-ում
ՀՀ ԳԵղարքունիքի մարզի «Բերդկունք» ամրոցի հյուսիսային աշտարակի պարսպապատից դուրս հայտնաբերվել է 13-րդ դարով թվագրվող նետասլաք...
Աղբյուր` Panorama.am
17:37
Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով
Ամերիաբանկն արժանացել է միջազգային ֆինանսական հաստատությունների չորս հեղինակավոր մրցանակի առևտրի ֆինանսավորման ոլորտում: Առևտրի խթանման ծրագրի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Մրոն
Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն։ «Վնասել են Արսեն Գրիգորյանին։ Մշակույթի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Բիրտ ուժ կիրառելով ոստիկանությունը Կիրանցից 14 քաղաքացու բերման է ենթարկել Նոյեմբերյանի բաժին
Այսօր Տավուշի մարզի Կիրանց գյուղի հարակից հատվածից կարմիր և սև բերետավորները պարեկների հետ միասին անհամաչափ ուժի կիրառման միջոցով քաղաքացիներին...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կիրանցն իմ ճանաչած գյուղը չէր, կարծես ուրվականների տարածք լիներ. Բագրատ Սրբազան
«Գյուղն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքն էր փոխվել, երբ մտանք գյուղ, կարծես, ուրվականների տարածք լիներ, մարդ չկար»,- Կիրանցից...
Աղբյուր` Panorama.am
16:45
Կիրանցի մուտքի մոտ լարված իրավիճակ է. Ոստիկաններն ուժի կիրառմամբ, քարշ տալով տարան քաղաքացիներին
Կիրանցի մուտքի մոտ լարված իրավիճակ է։ Բազմաթիվ կարմիր բերետավորներ գետնին գցեցին մի քանի քաղաքացիների, բռնի ուժ կիրառելով, քարշ տալով տարան։...
Աղբյուր` Panorama.am
16:33
Մեր գյուղում այս պահին սուգ է. Կիրանցի բնակիչ
«Մեր գյուղում առանց մեռել, սուգ է։ Մեր գյուղում այս պահին սուգ է, սգում ենք, տանջվում ենք մեր գյուղի, մեր հողի համար»,-ասում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Ամո՜թ, ամո՜թ. Հ1-ի լրագրողներին ոստիկանական մեքենայով տարան Կիրանց, իսկ մյուսների մուտքն արգելված է
Կիրանցի մուտքի մոտ ժամեր շարունակ ԶԼՄ ներկայացուցիչները սպասում են, որ թույլ տան իրենց մուտքը  գյուղ։ Չնայած դրան, ոչ պատգամավորներին, ոչ...
Աղբյուր` Panorama.am
15:57
Բագրատ Սրբազանը հասել է Կիրանց
«Թող իմանան՝ հաստատություն ու ինստիտուտ այս երկրում չի գործում»։
Աղբյուր` Panorama.am
15:53
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարադատության նախարարություն
Տավուշի մարզի Կիրանց գյուղում կադաստրի կոմիտեի կողմից իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա: Նշված է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
15:48
Իրանում ընտրություններ կանցկացվեն 50 օրվա ընթացքում
Իրանի նախագահի պաշտոնակատար է նշանակվել այդ երկրի  առաջին փոխնախագահ Մոհամմեդ Մոխբերը։ CNN-ի փոխանցմամբ, նա արդեն մի քանի հանդիպումներ...
Աղբյուր` Panorama.am
15:44
Նախարարությունը չի իրականացրել աղբահանության ծրագրի մի շարք միջոցառումները. Ատոմ Ջանջուղազյան
«2021-23 թթ. համար նախատեսված միջոցառումների ծրագրով  4 ուղղություններով 32 միջոցառում էր նախատեսված իրականացնել և այն...
Աղբյուր` Panorama.am
15:43
Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին
Մայիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Իրանի Իսլամական հեղափոխության...
Աղբյուր` Panorama.am
15:30
Երևում է՝ ադրբեջանցիները վաղուց էինք աչք դրել Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի վրա
Ադրբեջանցիները «վերակառուցում» են Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցը։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության Մշակույթի,...
Աղբյուր` Panorama.am
15:26
Հարցն այն է, թե ո՞ւմ է ձեռնտու այս փուլում Իրանի և Իսրայելի միջև ուղիղ ռազմական առճակատումը. Վահե Դավթյան
Քաղաքագետ, Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը գրում է. «Մի մոռացեք, որ Իրանը խորքային պետություն է։ Նախագահի մահը...
Աղբյուր` Panorama.am
15:22
Արդեն իսկ առաջին սյուներն են տեղադրվել Կիրանցում, գյուղը կիսվում է երկու մասի. Դանիելյան
«Միակողմանի զիջումներն Ադրբեջանին այսօր իրենց արտացոլումն են գտնում Կիրանց գյուղի տարբեր հատվածներում տեղադրված սյուների տեսքով։ Արդեն իսկ...
Աղբյուր` Panorama.am
15:05
Թաթոյան. Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում»
«Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում»,...
Աղբյուր` Panorama.am
15:00
Team Solutions-ը ներկայացրել է «Զանգեզոր» ծրագիրը 4Future Banking միջազգային համաժողովին
4Future Banking միջազգային համաժողովը Հայաստանում էր համախմբել աշխարհի առաջատար բանկերի շուրջ 150 փորձագետների, ովքեր կիսվեցին իրենց փորձով ու...
Աղբյուր` Panorama.am
14:53
Հանկարծ մարդ չհուզվի, կասեն՝ Ալիևը տեսել է, որ կիրանցին հուզվել է, գյուղի կեսն էլ է ուզում. Դանիելյան
«Հազարամյակների Կիրանց գյուղը սարքում են Ադրբեջանի բաժին, վաղը, մյուս օրը «Յաշմա», «Կոմանդո» ջոկատները բերեն,...
Աղբյուր` Panorama.am
14:37
Սա վտանգավոր ժամանակ է նաև մեզ համար. Քաղաքագետ
«Իսրայելն առնվազն երեք ամիս ունի Գազան պաղեստինցիներից մաքրելու, այսինքն տոտալ էթնիկ զտում իրականացնելու համար»,-անդրադառնալով Իրանի...
Աղբյուր` Panorama.am
14:15
Կիրանց գյուղն արդեն սննդամթերքի, հացի խնդիր ունի
Կիրանց գյուղն արդեն սննդամթերքի, հացի խնդիր ունի, քանի որ առաքող մեքենաներին թույլ չեն տալիս մուտք գործել գյուղ։ «Հացի մեքենան եկել է,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց
15:15 20/05/2024

Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}